ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել հունիսի 3-7-ը տեղի ունեցող ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել է Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը («ICTP») Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ:
Նախարարն իր խոսքում նշել է, որ ֆիզիկայի ոլորտը Հայաստանում ավանդաբար զարգացած է եղել, և նախկինում ունեցել ենք տպավորիչ ձեռքբերումներ, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտում տարիներով կուտակված խնդիրներ կան։ Չնայած այդ հանգամանքին, նախարարի խոսքով, Հայաստանն այժմ գտնվում է շրջադարձային փուլում:
«Այժմ մենք կրթության և գիտության ոլորտի շրջադարձային փուլում ենք գտնվում, և կարծում եմ, որ նման գիտաժողովները նոր լիցք կհաղորդեն գիտության նոր ծրագրերին: Մեր երկրում մեկ տարի առաջ տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել նաև կրթության և գիտության ոլորտում։ Հայաստանի ներկա կառավարության գործելաոճն այս ոլորտում հիմնված է հետևյալ մոտեցման վրա` եթե կան ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է, և կառավարությունն այս հարցում մեծապես աջակցելու է գիտնականներին»,-նշել է նախարարը։
Ֆիզիկայի միջազգային գիտաժողովի երկշաբաթյա ծրագրի առաջին փուլում տեղի են ունեցել դասախոսություններ, որին հաջորդել է քառօրյա գիտաժողովը: Նշենք, որ գիտաժողովը մեկնարկել է հունիսի 3-ին, աշխատանքները կամփոփվեն հունիսի 7-ին: Գիտական միջոցառմանը մասնակցում են աշխարհի մի շարք երկրներից ժամանած գիտնականներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց