ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցում բուժվում են նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամավորներն ու քաղաքացիները

Հոկտեմբերի 15, 2020
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում այսօր բուժում են ստանում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ, կամավորներ և քաղաքացիական անձինք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժածներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել:…

Բուհերն ու ԳԱԱ-ն միջազգային գործընկերներին են ներկայացնում իրականությունը պատերազմի մասին

Հոկտեմբերի 15, 2020
Պաշտոնական

Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության…

Թիկունքը` մշակույթ. Թանգարանները հանուն արցախցի երեխաների

Հոկտեմբերի 15, 2020
Մշակութային լուրեր

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները, այդ թվում` թանգարանները, պարբերաբար հյուրընկալում են իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին և նրանց ժամանցն ապահովելու համար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր:

Փոքրիկ այցելուների համար թանգարաններն անցկացնում են շրջայցեր, ծանոթացնում թանգարանի մշակութային միջավայրին:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ինտերակտիվ շրջայցի մասնակիցները մեծ ոգևորությամբ դիտել են…

Արցախի և Հայաստանի բարեկամը Զալցբուրգի համալսարանից. Յասմին Դում-Տրագուտ

Հոկտեմբերի 15, 2020
Միջազգային լուրեր

2020 թ. սեպտեմբերի 27-ից՝ Արցախում պատերազմի սկսվելու օրվանից Հայաստանում են գտնվում Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի դասախոս, հայագետ Յասմին Դում-Տրագուտը և նրա ասպիրանտ Միխայել Գասները: Հայաստան գալու նրանց նպատակը Սյունիքի պատմական «Հաբանդ» գավառի գյուղերի և Սյունիքի 17-րդ դարի կուսանոց անապատների վերաբերյալ հետազոտությունն էր, որը կանխվել է պատերազմի պատճառով։

Գիտական հետազոտության փոխարեն պատերազմի…

Արցախի գանձերը. Շուշիի թատերական կյանքը

Հոկտեմբերի 15, 2020
Մշակութային լուրեր

Շուշիում առաջին թատերական ներկայացումները բեմադրվել են դեռևս 1840-ական թվականներին՝ հայրենի քաղաք վերադարձած ուսանողների շնորհիվ, որոնք ստանձնել են թե' արական, և թե' իգական դերերը: 1882 թ. հյուրախաղերով Շուշի այցելած Պոլսահայ մեծանուն արտիստ Պետրոս Ադամյանը մեծ աշխուժություն է բերել քաղաք: Ներկայացումները հիմնականում բեմադրվել են ամառային ամիսներին, երբ քաղաքում՝ հովվեկների թիվը կտրուկ աճել…

Դպրոցներում 15-ից մեկնարկում է աշնանային արձակուրդը

Հոկտեմբերի 15, 2020
Պաշտոնական

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին կես ամսվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արվեստի կենտրոններում և մարզադպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցնում է 2 շաբաթով՝ առաջ բերելով ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշնանային արձակուրդները. նոյեմբերի 2-ի փոխարեն դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 15-ին և կտևեն մինչ հոկտեմբերի 29-ը: Նախադպրոցական ուսումնական…

Ամփոփվել է Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST) դրամաշնորհային ծրագիրը

Հոկտեմբերի 13, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի…

Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից

Հոկտեմբերի 13, 2020
Պաշտոնական

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց:

Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական…

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը

Հոկտեմբերի 13, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում:

Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:

Ամբողջ աշխարհում ծավալած մեր…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Հոկտեմբերի 12, 2020
Մշակութային լուրեր

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված…