ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արվեստի մասնագիտությունների դասավանդումը ՄԿՈՒ հաստատություններում

Մայիսի 12, 2017
Պաշտոնական

Աղվերանում մեկնարկել է «Ստեղծագործական արվեստի մասնագիտությունների դասավանդումը նախնական  (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթկական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերում. մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են արվեստի մասնագիտություններով ուսուցում կազմակերպող քոլեջների և ուսումնարանների, արվեստի բուհերի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), միջազգային կառույցների և ԿԳՆ-ի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և…

ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է «Գլաձոր» համալսարան

Մայիսի 12, 2017
Պաշտոնական

Երևանի  «Գլաձոր»  համալսարանում մայիսի 12-ին  տեղի է ունեցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Բուհի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին  նիստին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակը կրթության ոլորտում էական նշանակություն ունեցող բարձրագույն կրթության որակին առնչվող հիմնախնդիրների քննարկումն է:

Միջոցառում՝ նվիրված հաղթանակի օրվան

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Ոչ ոք չի՛ մոռացվել, ոչինչ չի՛ մոռացվել...

Արամուսի միջնակարգ դպրոցի անձնակազմն անմասն չմնաց մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումից, որը տեղի ունեցավ Արամուս գյուղում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի մոտ: Աշակերտները, ուսուցիչները և Արամուս գյուղի բնակիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված հերոսների հիշատակին: Միջոցառման ժամանակ մեր աշակերտների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ, դպրոցի…

Փարիզի տեսարժան վայրերը

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան հ.4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Փարիզի տեսարժան վայրերը» խորագրով բաց դաս՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին:

Այն սկսվեց ուսուցչուհի Մ.Ավետիսյանի բացման խոսքով և ֆրանկոֆոնիայի հիմնի կատարումով: Հնչում էր Շառլ Ազնավուրի և Էդիտ Պիաֆի երգերը, որոնց ներքո աշակերտները ներկայացնում էին Փարիզի տեսարժան վայրերը: Բաց դասի նպատակն էր…

Ժողովրդավարության սկզբունքները

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի IXգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս հասարակագիտությունից «Ժողովրդավարության սկզբունքները» թեմայով՝ «Ժողովրդավարական մշակույթը կիրառության մեջ» ծրագրի շրջանականերում: Դասը անցկացվեց «նկարիր բառը» մեթոդով: Ծրագիրը նվիրված էր ժողովրդավարության կայացմանը և մարդու իրավունքների ընկալմանն ու պահպանմանը: Դասի սկզբում աշակերտները ներկայացրին իրենց աշխատանքները՝ կապված ժողովրդավարական սկզբունքների հետ, ապա…

Սիրու՜ն է, գարու՜ն է

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 10-ին  Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ IIIգ  դասարանի (դասվար՝Զ. Գրիգորյան) «Սիրու՜ն է, գարու՜ն է» խորագրով միջոցառումը:

Այն ընդգրկում էր գարուն, մայրիկ, հայրենիք թեմաները: Աշակերտները սահուն և վարժ արտահայտում էին մտքերը: Ինչպես նաև ներկայացրին բեմականացում: Հանդեսն ավարտվեց երգ ու պարով:

Մեծ էր ուսուցչի աշխատանքը, ակնհայտ էր…

Անմահական խնձորը

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 10-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ  IIդ  դասարանի կազմակերպած՝ Մ.Կորյունի «Անմահական խնձորը»  խորագրով միջոցառումը:

Միջոցառումը սկսվեց ծաղկած խնձորենու պարով: Աշակերտները ներկայացրին հայկական երգն ու պարը,գովաբանեցին գյուղացու արդար աշխատանքը, այգեպանի վաստակն ու հացը, ինչպես նաև վերհանեցին թագավորի բացասական կողմերը՝ ագահությունը, չարությունն ու ժլատությունը: Միջոցառումը ինքնատիպ էր իր ուսուցողական,…

«Հավերժի ճամփորդ Հայաստանս» խորագրով միջոցառում` նվիրված մայիսյան եռատոնին

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Հանուն մեր երկրի,հանուն հավատի,
Հանուն այսօրվա, հանուն գալիքի,
Հարթելու համար ճամփան հավերժի,
Հանուն մեր սիրո ելել ենք երթի:

Մայիսի 10-ին Հրազդանի հ.4 հիմնական դպրոցի VIԱ դասարացիները և դասղեկ Մոնիկա Ավետիսյանը, կազմակերպել էին տոնական միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72 ամյակին և Շուշիի ազատագրման 25 ամյակին, մայիսյան փառահեղ…

Թռչունները բնության զարդն են

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան հ.27 հիմն.դպրոցում՝ VII բ դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Թռչունները բնության զարդն են» խորագրով: Դասը վարեց կենսաբանության ուսուցչուհի Մ.Քոչարյանը: Աշակերտները ներկայացրին, որ թռչունները ոչ միայն պարզապես կենդանիներ են, այլ մեր կյանքի անբաժան մասն են կազմում: Նրանք ներկայացրին, որ թռչունները երկնքի զավակներն են, օդային օվկիանոսի նվաճողները: Թռչունները գաղտնիք են…

Մխիթարյան Միաբանության 300-ամյակ

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստան - Սփյուռք գործակցության պետական քաղաքանության շրջանակում իրականացվող «Մեր մեծերը» ծրագրի հերթական թեման էր Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը: Այս տարի լրացել է հայ իրականության մեջ գործող կրոնական, կրթամշակութային մի կազմակերպության` Մխիթարյան միաբանության 300-ամյակը:

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան h.27 հիմնական դպրոցի VIII ա դասարանում (դասղեկ՝Վ.Հարոյան) տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված…