Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ, համալսարանական պրոֆեսորներ ու դասախոսներ և ավելի լայն կրթության համայնքի ներկայացուցիչներ՝ քննարկելու միջնակարգ կրթության առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Ինտերակտիվ նիստերի միջոցով աշխատաժողովը կրթության ոլորտի շահակիցներին հնարավորություն տվեց քննարկելու ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (անգլ. STEM) ուսումնական նոր ծրագրերի համար:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան:
«Մեր նպատակն է ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների և միջազգային փորձագետների կողմից, և կդառնա մեր կրթական համակարգի զարգացման գրավականը։ Լիահույս ենք, որ չափորոշիչների մշակման գործընթացն այս տարվա ընթացքում կավարտենք, որից հետո ձեռնամուխ կլինենք դասագրքերի մշակմանը»,-իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը։
Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան կարևորեց Արևելյան գործընկերության տասնամյա գործունեությունը, որի արդյունքում իրագործվել է Կայուն զարգացման 4-րդ նպատակը. այն է՝ ապահովել ներառական և հավասար կրթություն և բոլորին ընձեռել սովորելու հնարավորություն: Ապա նաև խոսեց Թումոյի հետ համագործակցության, մասնավորապես «ԵՄ-ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի մասին՝ արտահայտելով կայուն զարգացման նպատակին հասնելու գործում մասնավոր հատվածի ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչը նորարարության համար կդառնա ինկուբատոր:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար, տիկին Սիլվի Բոսութղոն ևս շեշտեց ծրագրի կարևորությունը, որի շրջանակում գործակցում են ազգային և միջազգային փորձագետներ, Եվրամիությունը, ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՀԲ-ը և մի շարք այլ կազմակերպություններ՝ համատեղ ջանքերով նվազեցնելու Հայաստանում կրթության բացերը՝ կրկին կարևորելով այս նպատակին հասնելու համար ծրագրի բոլոր շահակիցների համակարգված գործունեությունը:
Միջազգային և հայ փորձագետների խմբում էին «Եվրոսայենս» համաեվրոպական գիտահետազոտական միության գլխավոր քարտուղար, դոկտոր Պիտեր Տինդերմանսը, մանկավարժության, դասագրքերի, ընթերցանության և հրատարակության ոլորտում ավելի քան 30 տարվա փորձառություն ունեցող պարոն Էնդի Սմարթը, վիճակագրության և հետազոտական մեթոդաբանության մասնագետ, դոկտոր Ջուաո Մարոկոն Պորտուգալիայից, Կորնելի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ավագ դասախոս և մաթեմատիկայի տարրական և միջնակարգ կրթության ծրագրի տնօրեն, դոկտոր Մերի Էն Հանթլին, կրթական բարեփոխումների, ուսումնական ծրագրերի, հրատարակության և տեխնոլոգիաների ճանաչված փորձագետ, պարոն Ջեյ Դիսկին և անվանի հոգեբան, նյարդագետ, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, տարրական և միջնակարգ կրթության ճանաչողական հիմնախնդիրների փորձագետ, դոկտոր Դանիել Ուիլինգհեմը:
Ստորև ներկայացնում ենք մի շարք եզրահանգումներ, որոնք ուղենիշ կլինեն ծրագրի իրականացման ընթացքում.
Ուսումնական ծրագրերի բարեփոխումը հայեցողական չէ, այլ պահանջում է ծավալուն քննարկումներ մասնակից փորձագետների, նախարարության, միջազգային փորձագետների և շահակից այլ կողմերի միջև՝ մշակելու և իրականացնելու ուսումնական ծրագրերի բարեփոխման Հայաստանի տեսլականն ու կարիքը:
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ և ՀԲ կազմակերպչական խումբը քննարկումներ է ունենալու աշխատաժողովի առանձին մասնակիցների հետ աշխատանքային խմբեր կազմելու նպատակով:
Աշխատանքային խմբերի ձևավորման արդյունքում կմշակվեն ու կտարածվեն վերջիններիս աշխատանքային ժամանակացույցը և ուսումնական ծրագրերի բարեփոխման ընդհանուր պլանը:
Ակնկալվում է, որ աշխատանքային խմբերը կգործեն 12 շաբաթ՝ քննարկելու այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ կհամարեն կատարելու իրենց նշանակված ոլորտի ուսումնական ծրագրերում:
Երբ նախնական մշակվեն համաձայնեցված փոփոխություններով վերամշակված ուսումնական ծրագրերը, կկազմակերպվեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, և վերապատրաստված ուսուցիչներն այդ նոր ծրագրերը կփորձարկեն Տավուշի մարզում:
Աշխատաժողովում եզրափակման խոսք ասաց Արևիկ Անափիոսյանը. «Մենք այժմ մեկնարկում ենք մի բարդ գործընթաց, և այն աշխատանքը, որ պիտի միասին կատարենք, լինելու է բավականին ծավալուն: Աշխատաժողովի ընթացքում փորձագետները մեզ հայտնեցին իրենց փորձից մի մասնիկ, ու եթե մենք լուրջ վերաբերվենք դրան ու միասին աշխատենք, մենք կկատարենք ֆունդամենտալ փոփոխություն, ինչն իրոք պահանջում է եռանդուն աշխատանք և ժամանակ: Միասին աշխատելիս մենք մտքեր կփոխանակենք և կկերտենք ընդհանուր տեսլական: Մեր գործընկերներն ու փորձագետները մի օր պիտի հպարտությամբ նշեն, որ աջակցել են Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին»:
Ծրագրի մասին
«ԵՄ-ն նորարարության համար» ծրագիրը, որ մեկնարկել է 2019 թվականի սկզբին և իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից, նախատեսված է բարելավելու Հայաստանի միջնակարգ դպրոցներում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (անգլ. STEM) կրթության որակը: Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերամշակելու այդ առարկաների 1-12-րդ դասարանների ուսումնական ծրագրերը, դրանց առնչվող մանկավարժական նյութերը, դասագրքերը, ուսուցիչների ուղեցույցները և քննությունները կամ քննական ցուցումները 5-12-րդ դասարաններում՝ օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ: Այն ուղղված է նաև ամրապնդելու ՀՀ կրթության ազգային ինստիտուտի կարողությունները: Տավուշի (և մասամբ Շիրակի) մարզում տեղի կունենա վերամշակված նյութերի փորձարկում, որի արդյունքները ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կտարածի Հայաստանում՝ բարելավելու երկրում միջնակարգ կրթության որակը: Եվրամիության ֆինանսավորման գումարն այս բաղադրիչի շրջանակում կազմում է շուրջ 10 միլիոն եվրո:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Ի՞նչ է տեսնում և զգում 3-րդ դասարանցին, երբ կարդում է իր տետրում ուսուցչի գրած «Ապրես» կամ «Լավ է» բառը»: Արդյո՞ք դա նրան որևէ ձևով հուշում է, թե ՈՐՏԵՂ է նա…
Ի՞նչի մասին եք ուզում, որ ձեր աշակերտները մտածեն Ժամանակակից կրթության հիմնական նպատակն այլևս միայն գիտելիքի փոխանցումը չէ: Այսօր առավել կարևոր է ձևավորել այնպիսի սովորող, որը կարողանում է մտածել, հարցեր տալ,…
ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ Պատմական ակնարկ և հիմնական հասկացություններ Կոմպլեքս (համալիր) թվերն առաջացել են հանրահաշվական հավասարումներ լուծելու անհրաժեշտությունից: Մաթեմատիկոսները բախվել էին խնդրի, երբ պարզագույն հավասարումները (օրինակ՝ x² + 1 =…
Հարգելի կոլեգաներ, Ներկայացնում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Speaking Corner: Discussion 1 - The Beginning of Globalization թեմայով մեկ դասաժամի (45 րոպե) համար նախատեսված աշակերտակենտրոն դասապլան՝ կազմված 5E ուսումնական մոդելով…
Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Reading Spot 2: The Industrial Revolution (էջ 21-24) թեմայով 2 դասաժամի համար նախատեսված (2 x 45 րոպե) մանրամասն դասապլանով: Այս դասապլանն ընդգրկում է Jigsaw…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց