ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լավագույն EdTech կայքեր՝ սկսնակ ուսուցիչների համար

Հուլիսի 9, 2019
ՏՀՏ նորություններ

Հարգելի ուսուցիչներ․

Երբ խոսքը գնում է կրթական վեբ-ռեսուրսների մասին, ապա տարբերակները  շատ-շատ են: Կան բազմաթիվ կայքեր, բլոգներ և վիքիներ, որոնք զարմանալի ռեսուրսներ են տրամադրում և օգնում են ձեզ՝ ձեր ամենօրյա աշխատանքի ընթացքում: Այստեղ, EdTech- ի և mLearning- ի կողմից, ձեր ուշադրությանն է ներկայացվում այն հրաշալի աղբյուրներից մի քանիսը, որոնք հաստատ մեծապես կնպաստեն տեխնոլոգիաների կիրառմամբ  ձեր ուսուցումը կազմակերպելու  և աշակերտներին համար ուսուցումն առավել հասկանալի ու հետաքրքիր դարձնելու գործում: Ներկայացվում են հիմնականում սկսնակ ուսուցիչների համար օգտակար կրթական կայքեր։ Կայքերի ընտրությունն հիմնված է Educational Technology and Mobile Learning կայքի փորձաքննության վրա:

1․ Common Sense Educators

մեծ կրթական հարթակ է այն ուսուցիչների  համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց մասնագիտական որակները և ծանոթանալ ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ինտեգրման մեթոդներին: Հարթակի "Digital Citizenshipigital Citizenship" բաժինը ընդգրկում է մի շարք ինտերակտիվ խաղեր և միջոցառումներ, որոնք նպաստում են ուսանողների՝ տեխնոլոգիան անվտանգ և արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացմանը: "EdTech Reviews & Ratings" բաժինը ներառում է կրթական տեխնոլոգիաների գործիքների նկարագրությունը, ինչպես նաև տեսանյութեր՝ օգտագործման ուղեցույցներ, դասերի պլաններ, որոնք նպատակ ունեն օգնել ուսուցիչներին առավելագույն արդյունավետությամբ կիրառել կրթական տեխնոլագիաները:


2․ Google For Education

Google-ի՝ կրթության մեջ օգտագործվող բոլոր հնարավոր գործիքների օգտագործման հարթակն է: Այն կրթական ռեսուրսների հսկայական պաշար է՝ սկսած ՏՏ գործիքների ուղեցույցներից մինչև մասնագիտական վերապատրաստման ծրագրեր և արդյունավետության բարձրացման գործիքների նկարագրություններ:

3․ ReadWriteThink

ևս մեկ հիանալի կայք է ուսուցիչների համար: Այն առաջարկում է անհրաժեշտ ուսումնական նյութերի և ռեսուրսների մի ամբողջություն՝ դասարանում աշակերտների հետ աշխատելու ընթացքում օգտագործելու համար: Կայքում կարելի է գտնել ինտերակտիվ, տպագրված, դասի պլանները և բազմաթիվ այլ նյութեր, ինչպես նաև՝ ապահովված է մինչ այս արդեն հայտնի Readwritethink փոխկապակցված գործիքների հասանելիությունը:

4․ CK-12

գերազանց հարթակ է, որը ուսուցիչների եւ ուսանողների համար ապահովում է STEM-ի բարձր որակ: Գրադարանն առաջարկում է 5000-ից ավելի մաթեմատիկական և գիտական նյութեր՝ լավագույն ձևով օգտագործելու համար: Flexbook- ը CK-12- ի լավագույն տարբերակներից մեկն է, որը ուսուցիչներին տրամադրում է անվճար դասագրքեր՝ դասարաններում օգտագործելու համար: Այն նույնիսկ թույլ է տալիս ուսուցիչներին ստեղծել սեփական Flexbook-երը, օգտվելով կայքում տեղադրված դասագրքերի նյութերից: Դասագրքերը հասանելի են տարբեր ձևաչափերով, այդ թվում`PDF ձևաչափով, Kindle, Nook և iPad:

5․ Teachers Pay Teachers

միլիոնավոր մանկավարժներ համախմբող համայնք է, որոնք միմյանց հետ կիսում և փոխանակում են իրենց փորձը, աշխատանքը, գաղափարներն ու ոգեշնչումը։ Այն առաջին և ամենամեծ բաց հարթակն է, որտեղ ուսուցիչները առաջարկում, վաճառում և գնում են յուրօրինակ կրթական ռեսուրսներ, ինչը նպաստում է անհապաղ օգտվել փորձագիտության աշխարհից և ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց սովորողներին և ուսուցման իրենց գործին:

6․ TED Ed

տեսանյութերի ամենասիրված հարթակներից մեկն է, որն առաջարկվում է ուսուցիչներին վերջին մի քանի տարիների ընթացքում: Այս կայքի առավելությունն այն է, որ տրամադրում է ուսուցիչների կողմից ներկայացված տեսաֆիլմեր և մուլտիպլիկատորների կողմից ստեղծված անիմացիաներ: TED Ed-ի տեսանյութերի տևողությունը 10 րոպեից պակաս է, այդ պատճառով դյուրին է դրանց օգտագործումը դասի ընթացքում: Ամենակարևորը․ TED Ed-ը հնարավորություն է տալիս ուսուցիչներին ստեղծել իրենց ինտերակտիվ դասերը և կիսել այն ուրիշների հետ: Գործընթացը շատ պարզ է և արդեն լուսաբանվել է նախորդ գրառումներում. պարզապես պետք է գտնել դասին անհրաժեշտ տեսանյութը, դրան ավելացնել ինտերակտիվ նյութեր (օրինակ` հարցեր, հուշումներ քննարկման համար և այլն) և ավարտելուց հետո, երբ կիսվեք դասարանում, կմանա միայն հետևել դրա ընթացքին:

7․ Super Teacher Worksheets

հիանալի կայք է, որը ներառում է բազմաթիվ աշխատանքային էջեր՝ ընդգրկելով որոշակի թեմատիկ ոլորտներ, ներառյալ՝ մաթեմատիկայի, կարդալու և գրելու, հնչյունաբանության և վաղ գրագիտության, վայելչագրության, քերականության, գիտության ոլորտները: Այն նաև առաջարկում է աշխատաէջերի գեներատոր գործիք, որը թույլ է տալիս օգտվողներին ստեղծել և տպել սեփական աշխատաթերթերը:

8․ PBS Learning Media

սովորեցնում է, թե ինչպես կարելի է օգտվել Ամերիկայի #1 կրթական մեդիա բրենդից, որպեսզի հասանելիություն ունենաք հազարավոր նորարարական, ստանդարտացված թվային ռեսուրսներին, ուսանողական փորձառությանը և մասնագիտական զարգացման հնարավորություններին:

Նյութի աղբյուրը. Educational Technology and Mobile Learning

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…