ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

Հուլիսի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել.
«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ նեդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90 մլն դրամ, մինչդեռ այս տարի հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:
Կից ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն՝ հատկացումների վերաբերյալ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Այսօրվա Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել թվով 7 սարքերի և սարքավորումների՝ ձեռքբերման ներդրումային ծրագրեր: 

  • ֆիզիկա` XRF (ռենտգենյան ճառագայթների ֆլուորեսցենցիա) սպեկտրոմետրի ձեռքբերման նպատակով,
  • մոլեկուլային  ֆիզիկա` դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր ձեռք բերելու նպատակով` ԴՆԹ-ի հետ տարբեր հակաուռուցքային պրեպարատների (ցիսպլատին, տրանսպլատին, պորֆիրիններ և այլն) հետ փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները պարզաբանելու ուղղությամբ իրականացվող հետազորությունների համար,
  • գիտություններ կյանքի մասին` Ատոմական ուժային մանրադիտակ ձեռքբերելու նպատակով, որը կարող է աշխատել բազմապրոֆիլ և' կենսաբանական, և' ֆիզիկական, և' քիմիական, և' նյութաբանական ոլորտում, ինչպես նաև լայն կիրառվում է դեղորայքի սքրինինգի ժամանակ,
  • քիմիա` մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆ ձեռքբերելու նպատակով,
  • ռադիոէլեկտրոնիկա/երկակի` ռադիոլոկացիայի, հատուկ նշանակության կապի, արբանյակային համակարգերի և երկակի նշանակության մի շարք այլ հետազոտություններ և մշակումներ կատարելու համար գերբարձր հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր ձեռքբերելու նպատակով, 
  • ռադիոէլեկտրոնիկա/երկակի` գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ ձեռքբերելու նպատակով,
  • հայագիտություն` լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգի ձեռքբերման նպատակով:

Նույն որոշման համաձայն՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին հատկացնել 28000.0 հազ. դրամ՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման համար: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում գիտական հետազոտությունների և տնտեսության համապատասխան բնագավառի տվյալների բազաների ստեղծում, վարում, վերլուծություն և (վերա) վերլուծություն, հետազոտական գործիքակազմի տրամադրում օգտատերերին, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում տվյալների վերլուծության մեջ և այլն: 

ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2019 թվականին կհատկացվի 690,688.3 հազար դրամ, մասնավորապես.
1) 650.0 հազար դրամը հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կաթսայատան վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
2) 24,680.0 հազար դրամը հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որից՝
ա.  4,000.0 հազար դրամը՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 20,680.0 հազար դրամը՝ հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման աշխատանքների համար,
3) 613,743.3 հազար դրամը հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին, որից՝
ա.9,777.4 հազար դրամը՝ կազմակերպության մասնաճյուղ 
Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 603,965.9 հազար դրամը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության օդափոխության համակարգի անցկացման համար,
4) 13,620.0 հազար դրամը հատկացնել «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
5)13,611.0 հազար դրամը հատկացնել «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
6)24,384.0 հազար դրամը հատկացնել« Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…