ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփվել են դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունների արդյունքները

Օգոստոսի 27, 2019
Պաշտոնական

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ:

Քննությունների արդյունքներով հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը հաղթահարած 62 %-ին՝…

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Օգոստոսի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

✅Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է:

Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն

Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես…

Արայիկ Հարությունյան․ Հայաստանն աջակցում է Կայուն զարգացման նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացմանը

Օգոստոսի 27, 2019
Պաշտոնական

Երևանում այսօր մեկնարկել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբերի անդամ պետությունների և կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին

Օգոստոսի 26, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» գագաթնաժողովին

Օգոստոսի 26, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019»  առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և  նախարարական գագաթնաժողովին:

Կազանում են հավաքվել աշխարհի շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող «Վորլդսքիլզ»‰ առաջնությանն այս անգամ մասնակցում են ավելի քան 75 երկրների…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

Օգոստոսի 22, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝  մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը:

Նախատեսվում է, որ հեղինակավոր այս միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 երկրների կրթության և գիտության…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Օգոստոսի 16, 2019
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն…

Արայիկ Հարությունյան. Ամուր հիմք ունենք հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար

Օգոստոսի 14, 2019
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ 
Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող…

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին

Օգոստոսի 13, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և…

ԵՊՀ-ն կրթության որակով աշխարհի լավագույն բուհերի ցանկում է

Օգոստոսի 12, 2019
Միջազգային լուրեր

Համալսարանների վարկանիշների համաշխարհային կենտրոնը (Center for World University Rankings) հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի ցանկը, որտեղ ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից 2 հազար բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Երևանի պետական համալսարանը ևս ընդգրկված է այդ ցանկում՝ զբաղեցնելով 1930-րդ տեղը։ Հնարավոր 100 միավորից ԵՊՀ-ն վաստակել է 66.1 միավոր՝ առաջ անցնելով Խորվաթիայի Օսյեկի Ստրասմայերի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: