ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ավարտվեց դասարանական խորհուրդների ընտրություննեը

Սեպտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, 7ա  դասարանի  դասարանական ժողովում կատարված աշակերտական խորհրդի (ԱԽ) ընտրությամբ եզրափակվեց դասարանական խորհուրդների ձևավորումը:

Այսպիսով․
6ա – Մեժլումյան Անիտա
6բ – Լաչինյան Արիաննա
6գ – Հովհաննիսյան Սամվել
7ա – Եփրեմյան Լիա
7բ – Միսայան Գագիկ
8ա – Հայրապետյան  Մարգարիտա
8բ – Արզումանյան Անի

Հայաստանի պատմության թանգարանը 100 տարեկան է

Սեպտեմբերի 10, 2019
Միջազգային լուրեր Պաշտոնական

Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է…

Նոր ուսումնական տարեմուտը 2-րդ «բ» դասարանում

Սեպտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր տոն է` 1-ը սեպտեմբերի: Այն նման չէ ուսումնական տարվա որևէ օրվա:

Այսօր իր դռները ավելի լայն է բացել 2-րդ «բ» դասարանի դասասենյակը և դասվար Արևիկ Հայրապետյանը մեխծ ուրախությամբ ու ոգևորվածությամբ գնահատում է անցած ուստարվա ձեռքբերումը:
26 աշակերտից 20 գերազանցիկներ ստացան գովասանագրեր, իսկ մյուսները շնորհակալագրեր:
Ուշագրավ էր, խորհրդանշական…

Սեպտեմբերյան լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Առաջին զանգի քաղցր ղողանջներ…

Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների  հուզմունք, ծաղիկներ և փուչիկներ:

Այսպիսին էր սեպտեմբերի 1-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Օրվա խորհուրդը պահպանելու,  սովորողների  մուտքը  տոնական  ու  հիշարժան  դարձնելու  համար դպրոցում կազմակերպվել էր   հրաշալի  միջոցառում: Ներկաներին  իրենց  գեղեցիկ  ելույթներով  ողջունեցին դպրոցի  շնորհալի  աշակերտները, «Փոքրիկ  երգիչներ» և «Մանկունք» երգչախմբերը:

Օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայոց եռագույնը: Աշակերտները  կատարեցին  «Սեպտեմբերի  1», «Դպրոց  իմ  հարազատ», «Ուսուցիչ»  երգերը: ՈՒսման  առաջամարտիկներին շնորհավորեց և գովասանագրերով պարգևատրեց դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը:…

4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

Սեպտեմբերի 9, 2019
Միջազգային լուրեր Պաշտոնական

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։  Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից:

Արծաթե…

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Էստոնիայում

Սեպտեմբերի 9, 2019
Մշակութային լուրեր

Էստոնիայի Լաուլասմա քաղաքի «Արվո Պյարտ» կենտրոնում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր Միկ Ուլեոյայի ղեկավարությամբ և մենակատար Իրիս Օյայի մասնակցությամբ, նվիրված՝ հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Էստոնիայի խորհրդարանի անդամներ, Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ և այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ,…

ԵՊԼՀ «ԳրինԴոմ» թիմը՝ «Սոցիալական ազդեցություն» անվանակարգի հաղթող

Սեպտեմբերի 9, 2019
Միջազգային լուրեր

Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում անցկացվել է «Ստեղծարար միտք» բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի առաջին տարվա ամփոփիչ համաժողովը: Համաժողովի ընթացքում հայտնի են դարձել Բրիտանական խորհրդի կազմակերպած «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Creative Spark Big Idea Challenge) մրցույթի  եզրափակիչ փուլի մրցանակակիրները, որոնք ներկայացնում էին Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան: Մրցույթին մասնակցած միջազգային 9-ը…

Միջոցառում. «Առաջնորդություն» հիմնադրամ

Սեպտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. օգոստոսի 23-ին «Առաջնորդություն» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը ՀՀ Լոռու մարզից մասնակցում էին  100 երեխաներ՝ ՀՀ Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանի ուղեկցությամբ:

Երեխաների շարքում էին ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի սաները:

Բարձր մակարդակով կազմակերպված էքսկուրսիայի շրջանակում երեխաները այցելել են Ազգային Ժողովի նիստերի…

Մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը

Սեպտեմբերի 6, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորրդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու…

Հանուն աշակերտի ազատ կարծիքն ապահովելու

Սեպտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

     Ինքնակառավարման և ինքնարտահայտման կարողությունների դրսևորման բարենպաստ գործառույթ է աշակերտական խորհուրդների ձևավորման ողջ գործընթացը:

     Կապանի N5 հիմնական դպրոցում սեպտեմբերի 5-ին և 6-ին` համապատասխան հաստատված գրաֆիկի, տեղի ունեցան 7բ, 8ա, 9ա, և 9գ դասարանների աշակերտական խորհուրդների ընտրությունները` հետևյալ արդյունքներով.

7բ` Գագիկ Մինասյան - նախագահ

8ա` Մարգարիտա Հայրապետյան - նախագահ

9ա` Գարիկ…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: