Առաջին զանգի քաղցր ղողանջներ…
Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ և փուչիկներ:
Այսպիսին էր սեպտեմբերի 1-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական ու հիշարժան դարձնելու համար դպրոցում կազմակերպվել էր հրաշալի միջոցառում: Ներկաներին իրենց գեղեցիկ ելույթներով ողջունեցին դպրոցի շնորհալի աշակերտները, «Փոքրիկ երգիչներ» և «Մանկունք» երգչախմբերը:
Օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայոց եռագույնը: Աշակերտները կատարեցին «Սեպտեմբերի 1», «Դպրոց իմ հարազատ», «Ուսուցիչ» երգերը: ՈՒսման առաջամարտիկներին շնորհավորեց և գովասանագրերով պարգևատրեց դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը: 12-րդ դասարանի աշակերտները առաջին դասարանի աշակերտներին փոխանցեցին «Գիտության ոսկե բանալին» և ուղեկցեցին՝ ազդարարելով դպրոցամուտը: Նրանք առաջին ուսուցչուհիների ուղեկցությամբ երաժշտության ու ծափերի ներքո մտան դպրոց, ուր նրանց սպասվում էին հետաքրքիր անակնկալներ:
Ներկաներին շնորհավորանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, Լճաշեն համայնքի ղեկավար ԿորյունՄարգարյանը, Աշոտ Տեր-Գրիգորյանի դուստրեր՝ Երևանի պետական համալսարանի դասախոս Ռուզաննա Տեր-Գրիգորյանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, «Այբբենարանի» հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանը և Մայր Աթոռի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը:
Հյուրերը առաջին դասարանցիներին նվիրեցին գրենական պիտույքներ:
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Ն. Դավթյան
Միգուցե խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ այն միջավայրում, որը մենք ստեղծում ենք: Երբ ընթերցանությունը վերածվում է հետաքրքիր արկածի՝ դերերով կարդալ, պատկերացնել ավարտը, նույնիսկ փոխել պատմության ընթացքը, երեխան սկսում…
Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…
Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…
Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…
Հարգելի՛ գործընկերներ, մենք ապրում ենք տեղեկատվական գերհագեցված դարաշրջանում, որտեղ երեխան ամեն օր բախվում է հարյուրավոր տեսողական ու թվային ազդակների: Այս պայմաններում ընթերցասիրության ձևավորումը դառնում է ոչ միայն լեզվական հմտության զարգացում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց