ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորրդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Կաուին և այլ հյուրեր:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նվիրված է մեր ժողովրդի կողմից դարերի ընթացքում կերտված նշանակալի կենտրոններից մեկին՝ Սալմաստի պատմությանն ու մշակույթին.
«Կարևոր եմ համարում ընդգծել, որ գիտաժողովը կազմակերպվել է ոչ միայն մեր գիտական կենտրոնների՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի, այլև Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի կողմից, որտեղ այս տարի պատիվ եմ ունեցել հյուրընկալվել: Առանձնահատուկ շնորհակալության է արժանի ամբիոնի վարիչ, ճանաչված հայագետ, պրոֆեսոր Պիտեր Կաուին, որը քրտնաջան աշխատանք է տարել գիտաժողովի նախապատրաստական շրջանում»,-նշել է նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները նպատակասլաց աշխատանք են տանում, որ կարողանան մեկտեղել գիտական ներուժը և խրախուսել Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում` հայագիտության բնագավառում:
«Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը հայագիտության զարգացման նոր հայեցակարգ է մշակում, որի ընթացքում կունենանք նաև ձեր աջակցության կարիքը, քննարկումներ կունենանք, որպեսզի հայեցակարգը լինի լիարժեք, համապատասխանի ժամանակակից պահանջներին և հետազոտական անհրաժեշտություններին: Համոզված եմ, որ 3 ճանաչված հայագիտական կենտրոնների ջանքերի մեկտեղումը կպսակվի հաջողությամբ, և գիտաժողովը կարևոր ներդրում կունենա հայոց Սալմաստի համակողմանի և ավելի խորը ուսումնասիրության գործում՝ միաժամանակ նպաստելով Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը»,-նշել է նախարարը:
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հայության կարևորագույն կենտրոն հանդիսացող Սալմաստ գավառի պատմությունը, լեզվամշակույթը, պատմամշակութային ժառանգությունը և հոգևոր արժեքներին առնչվող հարցեր:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Կաուին:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ տարածաշրջանային հնագիտություն, Սալմաստը պարսկական արխիվներում, բարբառագիտություն, Սալմաստը և Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ճարտարապետություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց