ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Սեպտեմբերի 19, 2019
Պաշտոնական

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը: 
Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա: 

ՏՏ համաշխարհային համաժողով. WCIT 2019

Սեպտեմբերի 19, 2019
ՏՀՏ նորություններ

 WCIT 2019-ի կազմակերպիչները հրապարակել են համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։

Երեւանում կայանալիք եռօրյա համաժողովի օրակարգը հասանելի է WCIT 2019-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձեւաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։

«Համաժողովի օրակարգն էապես ձեւավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն հարստացնելու համապատասխան բովանդակությամբ։ Հետագա թարմացումներին տեղյակ լինելու…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Սեպտեմբերի 19, 2019
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել  «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ:

Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, սննդակարգին և ճաշացանկին: Նախարարի տեղակալը հետևել է քոլեջի տարածքում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։…

Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18, 2019
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 7 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատանի շախմատիստները, շուրջ 100 հոգի:

Առաջնությունը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել շախմատ մարզաձևի զարգացումը, նպաստել դպրոցներում պատանիների և աղջիկների հավաքական թիմերի ստեղծմանը, դպրոցականներին նախապատրաստել միջազգային մրցումներին և…

Փոփոխություններ՝ ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում

Սեպտեմբերի 17, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում կատարվել են որոշ փոփոխություններ:

Նախ, փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Դպրոցականների առարկայական…

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Սեպտեմբերի 16, 2019
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով «Ճերմակ արջը» հրաժարվել է պայքարից:

Ավելի վաղ Ալեքսանյանն ապահովել է 2020 թվականին…

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

Սեպտեմբերի 16, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։

«Մեր կառավարությունը դեմքով թեքվել է դեպի կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը, շատ մեծ…

Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սեպտեմբերի 16, 2019
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (63 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը 7:5 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիին:

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով հաղթել է ադրբեջանցի Էլման Մուխտարովին:…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ղեկավարներին

Սեպտեմբերի 13, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա  Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին: Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25 ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական…

Օրն աշխատանքային, օրը ոգեշնչող, օրը գործնական ․․․

Սեպտեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

   Երբ աշակերտն է որոշում կայացնում, առավել պատասխանատու է ավագը, խորհրդատուն, քանզի խորհրդատուի դերը ուսման քաղաքացիական հասարակական ակտիվության բարձրացման շարժառիթների ձևավորման մեջ առաջնային է

    Սեպտեմբերի 11-ին, Կապանի  N5 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը գումարեց ընդլայնված նիստ.

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

  • Դասարանական ԱԽ-ների ընտրությունների ամփոփում
  • Համադպրոցական ԱԽ կոնֆերանսի օրակարգի հաստատում
  • Առաջարկության թերթիկների լրացման…
  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: