Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` նշելով, որ Հայաստանի պատմության թանգարանը մեր երկրի ու ժողովրդի անցյալի կարևորագույն փաստերն ու իրադարձությունները ներկայացնող նշանակալի կառույցներից է:
«Հայ ժողովուրդն իր գոյության ամբողջ ընթացքում ստեղծել է համաշխարհային մշակութային գանձարանում ուրույն տեղ ունեցող հոգևոր և նյութական մշակույթի անհաշիվ հուշարձաններ, որոնք հայերի՝ հնագույն քաղաքակրթության կրողներից մեկը լինելու վառ ապացույցն են: Մեր պատմության թանգարանում այսօր պահպանվող և շարունակաբար համալրվող ավելի քան 400.000 միավոր ունեցող ազգային հավաքածուն կազմված է նաև հնագիտական, ազգագրական, դրամագիտական, վավերագրական նյութերից, որոնք արտացոլում են Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը»,- նշված էր նախարարի ողջույնի խոսքում։
Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա են գտնվել ՌԴ Պետական Էրմիտաժի, Ֆրանսիայի Լուվրի, ԱՄՆ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Ֆրանսիայի Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ:
Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած հյուրերին և թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվել են Հայաստանի պատմության թանգարանի հոբելյանական հուշամեդալներ, ստորագրվել է համագործակցության պայմանագիր` Հայաստանի պատմության և Ֆրանսիայի Դրենթսի թանգարանների միջև:
Թանգարանի 100-ամյա հոբելյանը տեսաուղերձով շնորհավորել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին: Ողջույնի խոսք են ասել նաև Լուվրի թանգարանի բյուզանդական և քրիստոնեական արվեստի գործերի բաժնի տնօրեն Յանիկ Դյուրանը, Առլի անտիկ արվեստի թանգարանի պատվավոր տնօրեն Կլոդ Սանտեզը, իտալացի ուրարտագետ Միրյո Սալվինին, Ռուսաստանի պատմության պետական թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Անդրեյ Յանովսկին, արտերկրից ժամանած այլ հյուրեր:
Գիտաժողովի նիստը վարել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ âœ‰ï¸ «Գրի'ր նամակ՝…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…
Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց