ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բուհերի մագիստրատուրայում այս տարի ընդունելություն կկատարվի մի շարք նոր մասնագիտություններով

Ապրիլի 15, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսում­նական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Մագիստրոսի կրթական ծրագրով անվճար, առկա ուսուցմամբ հատկացվել է 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: 101 տեղ հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ թվում`…

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Ապրիլի 15, 2021
Պաշտոնական

Հարգելի՛ դիմորդ,

եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին և ավարտվում մայիսի

Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

Ապրիլի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների…

Դպրոցականներն ուսումնասիրել են երաժշտության ազդեցությունը մարդու մտավոր աշխատունակության վրա

Ապրիլի 15, 2021

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա» նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի:

Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աղաջանյանը, 10-րդ դասարանցիներ Անգելինա Մարգարյանը և Կարինա…

Երիտասարդների հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում

Ապրիլի 14, 2021
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագիրն ապրիլի 13-15-ը հրավիրել են «Երիտասարդները Հայաստանում. երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ամրապնդում» խորագրով երեք նստաշրջանից բաղկացած կլոր սեղան առցանց քննարկում: Հանդիպմանը մասնակցել են երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմինների, ԵՄ պատվիրակության ու ԵՄ անդամ պետությունների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական քաղաքականության…

Գիտաժողով՝ «Սպենդիարյան-150»

Ապրիլի 14, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները:

Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:

Մուտքն ազատ է:

Ապրիլի 16-ը պաշտոնապես հայտարարված է «Հայ կինոյի օր»

Ապրիլի 14, 2021
Մշակութային լուրեր

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:

Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը…

Մեսրոպյան վարժարանի աշակերտները՝ թարգմանության համալիբանանյան մրցույթի առաջատարներ

Ապրիլի 14, 2021

Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l'Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում:

«Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և LFE կարգի դպրոցները:

Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի Լիզա Հայրապետյանը…

Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Ապրիլի 14, 2021
Պաշտոնական

2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 187 աշակերտներ, որոնցից 36-ն արժանացել է առաջին, 61-ը՝ երկրորդ, իսկ 90-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության,…

Հայաստանի ազգային պատկերասրահ. 100-ամյա թանգարանը՝ նոր շնչով

Ապրիլի 14, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականին լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է հոբելյանական տարվա ծրագրերը:

Հայաստանի ազգային պատկերասրահը 100-ամյա պատմություն ունի

1921 թվականը հայկական մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային օջախների ստեղծմամբ: Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է ապագա…