Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով
ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը
Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30, 40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների դեպքում՝ նաև ծնողների ֆիզիկական հոգնածություն։ Ավելին, գործընթացը դադարում է լինել բովանդակային և արդյունավետ՝ դառնալով առավելապես մեխանիկական:
Առաջարկում ենք առաջնորդվել հետևյալ պարզ կանոններով.
Նշված ձևով ուսուցման կազմակերպումը հնարավորություն կտա խնայել ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսները, երեխաները և ուսուցիչները ստիպված չեն լինի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև։ Ավելին, համակարգչային սարքավորումներ և ինտերնետային կապ չունենալու պարագայում այս գործընթացը կարող է իրականացվել օգտագործելով հեռուստատեսությամբ հասանելի ուսումնական դասերը, դասագրքերը, այլ հասանելի նյութեր, ուսուցչի հետ կարելի է կապվել հեռախոսով:
Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am:
Իրականացնե՞լ աշակերտների հաշվառում, թե՞ ոչ
Հեռավար ուսուցման գործընթացին աշակերտի մասնակցության նշումը կարևոր է միայն այն առումով, որ պարզ լինի, թե ո՞ր աշակերտները չունեն հնարավորություն մասնակցել գործընթացին, հետևաբար, նրանց համար առաջանալու է այդ նյութը հետագայում լրացնելու կարիք: Առաջարկում ենք խուսափել որևէ այլ նպատակով աշակերտի մասնակցության ամրագրումից: Միևնույն ժամանակ, այն աշակերտները, որոնք տեխնիկապես ունեն հնարավորություն մասնակցելու հեռավար ուսուցման գործընթացին, կարևոր է, որ բաց չթողնեն դասերը՝ հետագայում ստիպված չլինելով լրացնել դրանք։
Ինչպես իրականացնել գնահատումը
Առաջարկում ենք ձեռնպահ մնալ պարտադիր թեմատիկ գրավոր աշխատանքներ իրականացնելու պահանջից, ինչը կրթության կազմակերպման նմանատիպ մեթոդների ժամանակ արդյունավետ չէ և հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: Առաջարկում ենք աշակերտների գնահատման ընթացքում հաշվի առնել հեռավար ուսուցման յուրահատկությունները և գնահատումն իրականացնելիս առավելապես առաջնորդվել աշակերտի` թեմայի յուրացման մակարդակով: Երկրորդ կիսամյակի, տարեկան գնահատականների ձևավորման, ինչպես նաև գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ինչպես վարվել այն առարկաների կամ թեմաների պարագայում, որոնց ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել հեռավար եղանակով
Այն թեմաները, որոնք ուսուցչի գնահատմամբ հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, կարող են չներառվել հեռավար ուսուցման գործընթացում, դրանք հարկավոր է հաշվառվել հետագայում լրացնելու համար: Առաջարկում ենք նաև նշված թեմաների և առարկաների ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպել հնարավորինս իրավիճակին համարժեք, օրինակ, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը առավելապես ուղղորդել դեպի տան պայմաններում կատարման համար հնարավոր վարժությունների ներկայացումը, աշակերտների՝ արտակարգ դրության պայմաններում առողջ ապրելակերպի կազմակերպումը և այլն: Բացի այդ, հորդորում ենք զերծ մնալ երեխաների՝ տարբեր գործողությունների և վարժությունների իրականացման տեսանկարահանումների և դրանք ուսուցչին ուղարկելու պահանջներից:
Էլեկտրոնային մատյանի լրացման անհրաժեշտությունը
Էլեկտրոնային մատյանի լրացման նպատակը հեռավար ուսուցման ծավալների ու ըստ այդմ դասերի լրացման անհրաժեշտության գնահատումն է, ոչ թե ուսուցիչների վերահսկողությունը: Էլեկտրոնային մատյանը հեռավար ուսուցման գործընթացում ներդրվել է նաև որպես ուսուցիչների համար կարևոր աշխատանքային գործիք, որտեղ կգրանցվեն արված դասերն ու տրված հանձնարարությունները: Հետագայում այս շրջանի համար էլեկտրոնային մատյանում արված գրանցումները թղթային մատյաններ փոխանցելու կարիք չի լինելու: Էլեկտրոնային մատյանի վրա այս շրջանում ուսուցիչների կատարածաշխատանքը կօգնի կատարելագործել համակարգը՝ հետագայում ամբողջությամբ անցնելով դրան և աստիճանաբար հրաժարվելով թղթային մատյանները լրացնելուց:
Նյութի աղբյուրը. Հեռավար ուսուցման համալիր էջ
Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…
Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…
Հարգելի՛ գործընկերներ, մենք ապրում ենք տեղեկատվական գերհագեցված դարաշրջանում, որտեղ երեխան ամեն օր բախվում է հարյուրավոր տեսողական ու թվային ազդակների: Այս պայմաններում ընթերցասիրության ձևավորումը դառնում է ոչ միայն լեզվական հմտության զարգացում,…
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց