ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ապրիլի 27-ին կանցկացվեն համաժողով և բացօթյա համերգ՝ նվիրված հուշարձանների պահպանությանը

Ապրիլի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կանցկացնի «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Համաժողովին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական…

Երկրորդ անգամ առաջին քայլ. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից պրոթեզարան

Ապրիլի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել նոր պրոթեզարանի բացման արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների», Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հիմնած Հայ զինվորի պրոթեզավորման կենտրոնում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք կօգտվեն որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզավորման ծառայություններից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա…

Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ

Ապրիլի 23, 2021
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2020-2021 ուստարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները:

2020-2021 ուստարվա տվյալներով՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ․ 818-ը՝ պետական պատվերի, իսկ 3161-ը` վճարովի համակարգում: Սփյուռքահայ 1807 ուսանող մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում ՀՀ պետական, 1360-ը՝…

Թ. Ալթունյանի անվան համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 23, 2021
Մշակութային լուրեր

 

Ապրիլի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկայանա Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը` նվիրված Պարի միջազգային օրվան:

 

Համերգի ընթացքում կհնչեն կատարումներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի:

Մշտադիտարկման այցեր՝ հիմնանորոգվող ավագ դպրոցներ

Ապրիլի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին:

ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնանորոգման…

Նոր հնարավորություններ՝ սպորտի և երիտասարդության ոլորտում հայ-լիբանանյան հարաբերությունները զարգացնելու համար

Ապրիլի 23, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։

«Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի

Ապրիլի 23, 2021

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է միջոցառումների շարք՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով:

«Հիշատակի եռերգություն»-ը կսկսվի ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Համերգը հեռարձակվելու է…

Մեկնարկել է Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը

Ապրիլի 22, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող:

Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների (http://chess-results.com/tnr557233.aspx?lan=1), և՛ աղջիկների (http://chess-results.com/tnr557232.aspx?lan=1) պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Հայաստանի…

Մասնագիտական կողմնորոշման հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Ապրիլի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի…

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

Ապրիլի 22, 2021
Պաշտոնական

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։

1-ին փուլ

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում…