ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորություններն արտակարգ դրության պայմաններում» թեմայով խորհրդարանական լսումներ

Ապրիլի 11, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորություններն արտակարգ դրության պայմաններում» թեմայով խորհրդարանական լսումներ-աշխատանքային հեռավար քննարկմանը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ-ի` կրթության շարունակականությունն ապահովելու առումով կատարած քայլերը և արդյունքները։ Նրա խոսքով՝ հեռավար ուսուցման՝ մի կողմից չնախատեսված, մյուս կողմից համակարգի զարգացման համար մեծ դաշտ բացող գործընթացն այս պահին արդեն իսկ տեսանելի արդյունքներ է գրանցել․
«Մենք շատ երկար ժամանակ խոսում էինք հեռավար ուսուցման մասին, բայց ստեղծված իրավիճակը ստիպեց այդ խոսակցությունն ունենալ իրականացման գործընթացում։ Այժմ հեռավար կրթության վերաբերյալ խոսակցությունները շատ առարկայական են։ Մենք այս իրավիճակից դուրս ենք գալու ապագա տեսլականի համար շատ ավելի հարստացած և իրատեսական փորձառությամբ։
Հեռավար ուսուցման կազմակերպմամբ բարձրացել է կրթական համակարգի տեսանելիությունը։ Փորձելով տարբեր միջոցներով կազմակերպել կրթական գործընթացը, ռեսուրսները դարձնել հասանելի՝ մենք դրանով իսկ բարձրացրել ենք թե՛ ուսուցիչների աշխատանքի, թե՛ բուն կրթական գործընթացի տեսանելիությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչ աշխատանք է անում ուսուցիչը, ինչ է նշանակում դաս վարել։ Կարծում եմ՝ սա բոլորիս ստիպում է նորովի գնահատել այդ աշխատանքը և տեսնել լուծում պահանջող խնդիրները։
Հաջորդ արդյունքը համագործակցության և վստահության վերականգնում է։ Մենք այս գործընթացը սկսեցինք ուսուցիչներին և դպրոցներին վստահելու սկզբունքով։ Սա շատ եմ կարևորում և ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ այստեղ վերահսկողության խնդիր չկա, այստեղ կա վստահության հարց, որն ի սկզբանե լուծել ենք, և գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու, շարունակականությունն ապահովելու հարց։ Մենք որևէ մեկին վերահսկելու և պատժելու խնդիր չենք տեսնում։ Հաշվի առնելով, թե շատ ուսուցիչներ ինչ մեկնարկային պայմաններից են սկսել հեռավար ուսուցումը՝ շատ գնահատելի է այն ջանքը, որն իրենք դնում են այս գործընթացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…