Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսում է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի «Գնա՞նք մուլտ նայելու» խորագրով ցուցադրությունների շարքը:
Ցուցադրությունները կիրականացվեն մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Հիշյալ ծրագրին միացել են երևանյան և մարզային կինոթատրոնները:
Ծրագրի մեկնարկն ապրիլի 17-ից կտրվի «Մոսկվա» կինոթատրոնում:
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 6ա դասարանը, դասղեկ՝ Հ.Հովակիմյանի գլխավորությամբ, մարտի 19-ին կազմակերպել էր էքսկուրսիա։ Էքսկուրսիայի առաջին մասն անվանվել էր «Գույների հետքերով»։ Դասարանն այցելեց Մ.Սարյանի տուն թանգարան։ Սարյանական գույներին ու նրա վրձնին պատկանող շքեղ կտավներին ծանոթացրեց թանգարանի էքսկուրսավարը։Նկարչի արվեստանոցը հավիտենական գարնան մի անկյուն է: Այդտեղ կարելի է տեսնել հայկական լեռների…
Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
…Հարգելի՛ կինոգործիչներ,
կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս:
Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: Բազում փորձություններ հաղթահարվել են, եղել են նաև…
Շիրակի մարզի ուսհաստատություններում կներդրվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում (ԱՀՈՒ), որի շրջանակում նախատեսվում է պատրաստել տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ: Այդ նպատակով անցկացվել է ֆորմալ և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրերի պիլոտավորման նախապատրաստական աշխատանքներին ուղղված երկօրյա աշխատաժողով։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…
Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 6-րդ հարկում այսուհետ կցուցադրվեն հայ մարզիկների հաղթական ելույթները: Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարար Վահրամ Դումանյանին և ԿԳՄՍՆ աշխատակիցներին ներկայացրել է առավել սպորտային տեսք ստացած հարկաբաժինը, որտեղ, բացի տեսացուցադրությունից, համապատասխան վահանակներով ներկայացված են Օլիմպիական խաղերի, միջազգային մրցաշարերի չեմպիոնները, նրանց հաղթանակների ժամանակագրությունը:
ԿԳՄՍ…
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում են նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, անհրաժեշտ փաստաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում,…
Ապրիլի 14-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 3-րդ բ դասարանի Մայրենիի ժամի հյուրերն էին հոգևոր հովիվ, ամենայն ճանաչված Տեր Ավետիքը և ՎՎ գրասենյակի աշխատակից Մանյա Մաթևոսյանը:
Այցի նպատակն ուսուցողական էր, և քահանան մատուցեց Սուրբ Հարության տոնի օրհնության կարգ:
Հաճելիորեն ընդգծվեց օրվա հեքիաթ-դասի թեմայի և հոգևորականի բարոյականի գիտելիքների փոխկապակցվածությունը:
Աշակերտները ցուցաբերեցին…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար մարզաշխարհի 3 ներկայացուցիչներ արժանացել են պարգևների:
Այսպես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Աղասի Հովհաննիսյանը և Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռազմիկ…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց