ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինչպե՞ս են Ջիորջիա նահանգի Ֆորսիթի դպրոցի ուսուցիչները դիմակայում մեկուսացմանը. հեռավար ուսուցման նրանց փորձը

Ապրիլի 15, 2020
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի փակվելուց ի վեր Ֆորսիթի ուսուցիչներն ունեին ընդամենը 3 օր, որպեսզի պլանավորեին իրենց աշխատանքը՝ տնից իրենց աշակերտների համար հեռավար ուսուցում կազմակերպելու և այս սթրեսային իրավիճակում դասավանդելու համար:

Սակայն 4 շաբաթ անց ուսուցիչներն արդեն հանդես եկան ուսուցման հանդեպ նորարար մոտեցմամբ՝ ներգրավելով կորոնավիրուսին նվիրված թեմայով պարեր

կամ  մեղվաբուծություն՝ ուսումնական գործընթացում:

Չնայած նրանք օգտագործում են ամենատարբեր ուսուցման հարթակներ և մեթոդներ՝ Zoom- ից մինչև Loom և YouTube-ի փորձված և իրական հղումներ, միևնույն է խնդիր է առաջացել. առցանց ուսուցումը դժվար է, և ոչ միայն տեխնոլոգիական մարտահրավերների պատճառով: Այն հուզական և հոգեկան մարտահրավեր է նաև:

Ինչպես նշում է Ռեգանի ավագ դպրոցի պարի ուսուցիչը. «Մենք կարոտում ենք մեր աշակերտներին, ում հետ կապված ենք արդեն տարիներ շարունակ և մեր ամենօրյա աշխատանքը դպրոցում»:

Տարրական դպրոցի ուսուցիչներն ունեն նույն խնդիրները, ինչ Հայաստանի ուսուցիչները: Նրանք ստիպված են աշխատել իրենց սովորական գրաֆիկից (7: 30-ից մինչև 3: 30-) ավելի շատ, քանի որ ծնողներ կան, ովքեր աշխատում են և երեխաները տանն են մնում տատիկ-պապիկների կամ մեծ քույր-եղբայրների հետ և ստիպված են առցանց հանդիպումներ կազմակերպել ավելի ուշ ժամերի: «Անկեղծ ասած, մենք երբեք ավելի շատ չենք աշխատել, քան հիմա ենք աշխատում», - նշում է տարրական դպրոցի ուսուցիչ Մորիսը:

Մեկուսացման շրջանում կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար օրինակ շրջակա միջավայր առարկայի ուսուցչուհին տեսանյութեր է պատրաստում իր մեղվանոցից՝ աշակերտներին ծանոթացնելով մեղվաբուծության հետ, թե ինչպե՞ս են նրանք ընտանիքներ կազմում, ինչպե՞ս տարբերել արու և էգ մեղուներին և այլն:

Ինչպես նաև պարերի տեսանյութեր են պատրաստում, որոնք նվիրված են համաճարակի ընթացքում հայնի դարձած բարևելու ձևերին, հեռավորությունը պահելու, լվացվելու և այլ շարժումներին:

Քրուս անունով ուսուցչուհին նշում է, որ ինքն էլ երեխաներ ունի և հասկանում է տանից աշխատելու բոլոր դժվարությունները, հատկապես, երբ տանը երեխաներ կան: Այդ իսկ պատճառով նա նվազեցրել է աշակերտներից իր սպասելիքները և ասում է. «Եթե ես չեմ կարող կատարյալ լինել իմ աշխատանքում, ապա ինչպե՞ս աշակերտներից դա պահանջեմ»:

Ուսուցիչները մտածում են աշակերտների ուսուցման մասին, սակայն դրանից առավել նրանք մտահոգված են աշակերտների բարեկեցությամբ և առողջությամբ և փորձում են անել հնարավորինս՝ աշակերտներին օգնելու համար:

Հեռավար ուսուցման նրանց փորձի մասին պատմող հոդվածն ամբողջությամբ՝ նյութի անգլերեն էջում։

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: