ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության և պետական ամփոփիչ ստուգման կարգը (կցվում է): Կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով:
Ընդունելություն
• Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան:
• Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը:
• Ոլորտային՝ արվեստի, առողջապահության և սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են սկսած հայտարարության հրապարակման օրվանից և ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ:
• Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:
• Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի՝ օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
• Դիմորդը ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնում է մեկ քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանի համաձայն: Մրցույթն իրականացվում է քննությունից ստացած գնահատականների հիման վրա: Հավասար գնահատականների դեպքում առավելությունը տրվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:
• Քննությունները կազմակերպվում են յուրաքանչյուր քննական խմբում`ընդգրկելով մինչև 20 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ` պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ ապահովելով սանիտարահիգիենիկ պայմանները:
• Միջին մասնագիտական կրթական ծրագրի դիմորդն ուսումնական հաստատության հաշվեհամարին իր անվամբ փոխանցում է 1000 դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ տրամադրում նաև փոխանցված գումարի կտրոնը:
Պետական ամփոփիչ ստուգում
• 2019-2020 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգման անցկացման նպատակով ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:
• Մինչև մայիսի 25-ը նշանակվում են ուսանողների փոխադրական և ավարտական ստուգարքները և կիսամյակային գնահատականները` հաշվի առնելով մինչև մարտի 13-ը տվյալ առարկայից (մոդուլից) դասամատյաններում առկա գնահատականները: 2020 թվականի մարտի 13-ից հետո հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդման արդյունքները դասամատյաններում չեն լրացվում:
• Եթե ուսանողը մինչև մարտի 13-ը ստացել է գնահատական, որը ավելի ցածր է քան նախորդ կիսամյակում ստացած գնահատականը, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի տվյալ առարկայի (մոդուլի) գնահատականը:
• Եթե ուսանողը մինչև 2020 թվականի մարտի 13-ը չի ստացել տվյալ առարկայից (մոդուլից) գնահատական, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի գնահատականը:
• Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլը) անցել է միայն երկրորդ կիսամյակում և չունի գնահատական, սակայն մասնակցել է հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում ուսումնական հաստատության կողմից կազմակերպվում է տվյալ առարկայի (մոդուլի) ամփոփում, որի արդյունքում ուսանողը գնահատվում է:
• Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլ) անցել է միայն երկրորդ կիսամյակում, սակայն չունի գնահատական ու չի մասնակցել հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնական հաստատությունը ուսանողի համար սահմանում է տվյալ առարկայի (մոդուլի) ուսումնառության անհատական գրաֆիկ:
• Հանրակրթական առարկաների քննական գնահատականները նշանակվում են կիսամյակային գնահատականների միջին թվաբանականով:
• Ուսումնական և արտադրական պրակտիկաների գնահատականները նշանակվում են տվյալ առարկայի տեսական մասից ուսանողի ստացած գնահատականի հիման վրա, իսկ նախաավարտական պրակտիկաներինը` ուսումնական և արտադրական պրակտիկաներից ստացած գնահատականների միջին թվաբանականով:
• Պետական որակավորող հանձնաժողովը` պետական ամփոփիչ ստուգումն ուսումնական հաստատությունում կազմակերպում է ուսանողների ստուգարքները և կիսամյակային գնահատականները նշանակելուց հետո, բայց ուչ ուշ քան մինչև 2020 թվականի մայիսի 30-ը:
• Մինչև պետական քննությունների սկիզբը պետական որակավորող հանձնաժողովին ներկայացվում են շրջանավարտների ուսումնառության ողջ ընթացքում ստացած գնահատականների (դիպլոմի ներդիրում անցկացվող) վերաբերյալ ամփոփաթերթերը:
• Մինչև 2020 թվականի հունիսի 5-ը շրջանավարտին է տրամադրվում ավարտական փաստաթուղթը` դիպլոմը (ներդիրով)` պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը:
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…
Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…