Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:
Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:
ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն: Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է մշակել դասագրքերի հանձնման իր պլանը` հաշվի առնելով տվյալ հաստատությունում սովորողների թիվը, դպրոցների տարածքային հնարավորությունները և այլ հանգամանքներ:
Միաժամանակ նշենք, որ ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց