Ինտերակտիվ գրատախտակներ, վեբ գործիքներ
Եթե դուք, ինչպես շատերը, ներկայումս առցանց դասավանդումն իրականացնում եք այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են Zoom-ը, Google Meet-ը կամ Microsoft Teams-ը, ապա հաճախ կարող եք առցանց գրատախտակի անհրաժեշտություն ունենալ: Ներկառուցված գրատախտակներն առանձնանում են իրենց հատկություններով ու հնարավորություններով: Հաճախ ընդհանուր տարածք տրամադրելու անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան ինչ-որ աշխատանքներ կատարել, օրինակ՝ նկարել և այն կիսել բոլորի հետ:
Այստեղ բերված են 5 առցանց գրատախտակներ, որոնց հնարավորություններին կարող եք ծանոթանալ և փորձարկել:
WHITEBOARD.FI
Whiteboard.Fi- ն առցանց էլեկտրոնային գրատախտակ է, որը պահանջում է շատ քիչ կարգավորումներ: Դուք կարող եք ստեղծել դաս, այնուհետև կոդը որևէ զրուցարանով կամ էլեկտրոնային փոստով ուղարկել ձեր աշակերտներին: Սովորողներն ի վիճակի են նկարել իրենց գրատախտակի վրա, և ձեր՝ ուսուցիչների էջում դուք կարող եք տեսնել յուրաքանչյուրի գրատախտակը: Այս գործիքի օգտագործումը շատ պարզ է. Դասի ստեղծում և մուտքերի տեղադրում չի պահանջվում: Հնարավոր է բավականին հեշտ ձևով միաժամանակ աշխատել 20-ից ավելի սովորողների հետ: Նոր առանձնահատկությունները թույլ են տալիս նկարել ինչ-որ պատկեր, ապա այն ուղարկել դասարանի յուրաքանչյուր աշակերտի: Օգտակար է, եթե ցանկանում եք, որ նրանք ավարտեն նկարը, լրացնեն դիագրամը:
Whiteboard.fi- ն անվճար է։ Սակայն Patreon-ը գործարկելուց, եթե ցանկանում եք ապահովել հետագա աշխատանքների ընթացքը, պետք է ճշտեք պայմանները:
AWW (WEB WHITEBOARD)
AWW - A վեբ գրատախտակը շատ պարզ գործիք է, որը թույլ է տալիս օգտագործել ձեր համակարգիչը, պլանշետը կամ սմարթֆոնը` էսքիզներ հեշտությամբ նկարելու, այլոց հետ համագործակցելու և դրանք բոլորի հետ կիսելու համար: Առցանց գրատախտակները կարող եք տեղադրել տարբեր տեղերում կամ տարածել առցանց՝ հղման միջոցով:
GOOGLE JAMBOARD
Google Jamboard-ը տրամադրում է անվճար ծանոթագրությունների հնարավորություն, որը կարելի է օգտագործել ինտերակտիվ գրատախտակի վրա՝ որպես SMART-ի և Promethean-ի թանկ առաջարկների այլընտրանք: Այն ունի փոխանակման և համագործակցության բավականին գեղեցիկ առանձնահատկություններ, որոնք կարող են գրավել շատ ուսուցիչների հետաքրքրությունը: Դրանք ներառված են Google Drive-ի և Google for Education-ի մեջ, այնպես որ, հավանաբար, շատերն արդեն ինքնաբերաբար օգտագործել են այդ հնարավորությունները: Google Jamboard-ն աշխատում է ipad-ով։
CANVAS CHROME APP
Chrome-ի այս վեբ ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատել գրչի մի քանի տարբերակների, տարբեր գույների և ջնջոցի միջոցով: Այս ծրագրում շատ տարբեր գործիքներ չկան, բայց այդ պարզությունը երբեմն ավելի լավ է: Աշխատանքն ավարտելուց հետո կարող եք կատարված նկարն արտահանել որպես PNG ֆայլ, կամ ձեր հեռախոսի մեջ պահել նույն նկարը և հակառակը: Այստեղ չկան համատեղ աշխատանքի հնարավորություններ, բայց, եթե դուք փնտրում եք արագագործ հավելված, ապա արժե սա օգտագործել:
SCRIBBLAR
Scribblar օգտագործողները կարող են համատեղ աշխատել իրենց անձնական առցանց գրատախտակի վրա կամ «սենյակում»` օգտագործելով ծանոթ գործիքներից շատերը: Կարող եք վերբեռնել ձեր նախընտրած պատկերները, որտեղ դուք մյուսների հետ կարող եք այն փոփոխել կամ մեկնաբանել: Scribblar-ը անվճար չէ, դուք պետք է վճարովի գրանցվեք, իսկ փորձարկել կարող եք 14 օրվա ընթացքում:
NOTEBOOKCAST
Notebookcast-ն անվճար առցանց գրատախտակ է, որը թույլ է տալիս օգտագործել գրատախտակի տարածքը տարբեր սարքերի համար: Անհրաժեշտ չէ որևէ ծրագիր տեղադրել, քանի որ այն գործում է զննարկչի մեջ: Այստեղ, ինչպես գրատախտակի ցանկացած ծրագրում, կարող եք նկարել և ավելացնել պատկերներ: Գրատախտակը կարելի է կիսել մինչև 10 օգտագործողի հետ, որոնցից բոլորը կարող են աշխատել նկարի վրա իրական ժամանակում: Սա հարմար է օգտագործել համատեղ աշխատանքի համար:
ԱՅԼ ԳՐԱՏԱԽՏԱԿՆԵՐ
Առցանց գրատախտակի այլ առաջարկներ` Smart Learning Suite Online, Promethean Classflow և Prowise Presenter կայքերում:
Նյութի աղբյուրը. The whiteboard blog
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց