ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Ապրիլի 27, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության…

Սկսվել են ասպիրանտուրայի դիմորդների` օտար լեզվի և ինֆորմատիկայի քննությունների նախապատրաստական դասընթացները

Ապրիլի 27, 2021

2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները:

ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման նպատակով ֆինանսավորման պայմանագրեր են կնքվել Երևանի պետական…

ՀՀ դպրոցականները՝ Մենդելևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

Ապրիլի 27, 2021
Միջազգային լուրեր

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ:

Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելևյան օլիմպիադային մասնակցել…

«Բարեկամություն» համույթը հանդես կգա մենահամերգով

Ապրիլի 27, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 29-ին` ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի» մենահամերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։

Ծրագրում՝ հայ և այլ ազգերի պարեր։

Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը. առարկայական գիտելիքի ստուգման արդյունքներով՝ 30-50 տոկոս հավելավճար

Ապրիլի 27, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը:

Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման…

Մեսրոպյան վարժարանի սաները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 27, 2021
Սփյուռքի լրատու

Բեյրութի Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտներն ապրիլի 23-ին այցելել են Հայ կաթողիկե Պատրիարքարանի գավթում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և ծաղկեպսակ խոնարհել նահատակների հիշատակին:

Վարժարանի տնօրեն Կ. Գալուստն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հակառակ բոլոր դժվարություններին՝ Մեսրոպյան վարժարանում ուսանող սաները մշտապես դաստիարակվել են հայկականության ոգով…

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ապրիլի 26, 2021
Սպորտային լուրեր

Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր 2020 թվականի նոյեմբերից: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել է 66 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ։

Հայաստանի երիտասարդական հավաքականից առաջնությանը մասնակցել է 11 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հովհաննես Փափազյանին է հաջողվել դառնալ մեդալակիր։ +91 կգ քաշային կարգում…

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 3 մեդալով

Ապրիլի 26, 2021
Սպորտային լուրեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից եվրոպական ստուգատեսին մասնակցել է 7 ըմբիշ, որոնցից 3-ը դարձել է մեդալակիր:

72 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը: Մեկնարկային գոտեմարտում նա 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել խորվաթ Ալեն Ֆոդորի նկատմամբ, քառորդ…

Արա Խզմալյան. «Պարը լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն միջոցներից մեկն է»

Ապրիլի 26, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը:

Օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային…

Համագործակցության խթանում` հանուն աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների

Ապրիլի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա…