ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր:
Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փորձաքննության ոլորտների համար`
1) հնէաբանություն և հնէակենսաբանություն,
2) մարդաբանություն,
3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ),
4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ),
5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.),
6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.),
7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),
8) սեպագիր ժառանգություն,
9) վիմագիր ժառանգություն,
10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ),
11) ձեռագիր ժառանգություն,
12) տպագիր ժառանգություն,
13) նվագարաններ (XVII դարից սկսած),
14) գործվածք (XVII դարից սկսած),
15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած),
16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած),
17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած),
18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած),
19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած),
20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած),
21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած),
22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած),
23) կնիքագիտություն (XVII դարից սկսած),
24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած),
25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած),
26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած),
27) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած),
28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած),
29) հայ կերպարվեստ,
30) եվրոպական կերպարվեստ,
31) ռուսական կերպարվեստ,
32) սրբապատկեր (իկոնա),
33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ,
34) ժամացույցներ,
35) դրամագիտություն և բոնիստիկա,
36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),
37) կինոնյութեր, ֆոտոնյութեր, ֆոնոնյութեր և տեսանյութեր:
Հայտին կից ներկայացվում են`
1. Հայտադիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.
2. հայցվող հավատարմագրման ոլորտ/ներ/ին համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 11-ի N 03- Ն հրամանով),
3. մեկ 3*4 լուսանկար,
4. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
5. մշակութային արժեքների փորձագետի կամ թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը,
6. փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև 5-րդ կետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր,
7. թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպիսիք լինելու դեպքում),
8. համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտությունները և կարողությունները հավաստող փաստաթուղթ:
Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00), հեռ.՝ 010-599-699 (599) կամ էլեկտրոնային եղանակով՝ heritagecv@escs.am hասցեով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…
Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…
Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց