ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը նշում է իր 90–ամյա հոբելյանը

Նոյեմբերի 24, 2025
Մշակութային լուրեր

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը հանդիսավոր արարողությամբ նշել է հիմնադրման 90-ամյակը։

Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ, թատրոնի գործընկերներ, արվեստասեր հանրություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով՝ Տիկնիկայինը ոչ թե հասարակության որևէ շերտի, այլ բոլորի թատրոնն է: Նա բարձր է գնահատել նաև թատրոնի գործունեությունը մշակույթի ապակենտրոնացման՝ արվեստի այս ժանրը մարզաբնակ երեխաներին հասանելի դարձնելու տեսանկյունից:

Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվել է թատրոնի 90-ամյա պատմական ուղին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վերջին տասնամյակում գրանցված նշանակալի ձեռքբերումներին, ստեղծագործական հաջողություններին, միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Երեկոյի ավարտին ներկայացվել են թատրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու ապագայի տեսլականը, որոնց նպատակն է ապահովել բարձրորակ արվեստի շարունակական ստեղծում, նոր բեմադրությունների իրականացում և միջազգային ճանաչելիության ընդլայնում։

Միջոցառմանը թատրոնը խորհրդանշական «Տիկնիկոն» մրցանակներ է հանձնել այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են թատրոնին. «Տիկնիկոն» մրցանակներ են հանձնվել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…