ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ընդունվում են հայտեր երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի տպագրման համար

Հոկտեմբերի 13, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ` 2023 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար:

Նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման համար ընդունում է հայտեր:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև…

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը Սյունիքի հոգևոր-մշակութային կյանքի արձանագրողն է

Հոկտեմբերի 12, 2022
Մշակութային լուրեր

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը շարունակում է հրատարակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում:

Թերթը, որպես այդպիսին, լույս է ընծայվում 2021 թվականի մարտի 30-ից: 2003 թվականից հրատարակվել է որպես «Սյունյաց երկիր» մարզային տասնօրյա պարբերականի մշակութային հավելված, որտեղ ևս լուսաբանվել են Սյունյաց երկրի հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություններն ու խնդիրները:

Սյունիքում…

236 հազար երեխաներ ընդգրկված չեն նախադպրոցական համակարգում. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բարեփոխումները

Հոկտեմբերի 12, 2022
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նախադպրոցական կրթության համակարգի բարեփոխումների, ոլորտում առկա խնդիրների և առավելությունների, կրթական համակարգում իրականացվող մի շարք այլ աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալի խոսքով` նախադպրոցական կրթության համակարգի համար վերջին 2 տարիները բարդ են եղել`…

Քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ սպորտով զբաղվելու խնդիրները

Հոկտեմբերի 12, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանին և կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել…

Ոլորտի պատասխանատուներն ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

Հոկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը…

Վիտամինների և չարգելված սպորտային սննդի ձեռքբերման համար մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 40 մլն դրամ

Հոկտեմբերի 12, 2022
Սպորտային լուրեր

Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն (WADA) գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` տեղեկացնելով, որ Լոզանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան պաշտոնապես հայտարարել է` հակադոպինգային պայքարում կարելի է օրինակ վերցնել ՀՀ կառավարությունից:

«Մենք համագործակցում ենք WADA-ի հետ և ամեն ինչ անում…

Շիրակի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները կհամալրվեն սարքավորումներով

Հոկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:

Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ…

Պետական բյուջեի միջոցներով վերականգնվում են պատմության և մշակույթի հուշարձաններ. շարունակվող աշխատանքներ

Հոկտեմբերի 12, 2022
Մշակութային լուրեր

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էր իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան…

Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը. ՀՀ մասնակիցները 3-րդ տեղում են

Հոկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր։

Այս տարի…

Ամփոփվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

Հոկտեմբերի 12, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։

Եռամսյա ծրագրի ընթացքում Աշոցք, Ամասիա, Անի խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հավելյալ 5 գյուղական բնակավայրերում բանահավաքները հարցազրույցներ են անցկացրել…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: