ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած XXXV(2022-2023 թթ.) հոբելյանական ուսումնական տարվա հանդիսավոր բացումը

Հոկտեմբերի 12, 2022
Սփյուռքի լրատու

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած XXXV (2022-2023 թթ.) հոբելյանական ուսումնական տարվա բացումը:

Հայաստանի Հանրապետության հիմնով մեկնարկվեց միջոցառման պաշտոնական մասը: Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և դեսպանության լիազորված նախարար Արսեն Առաքելյան, ով փոխանցեց Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր…

Տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ համերգը

Հոկտեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկած հոբելյանական փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին, մոտենում է ավարտին: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի վերջին՝ 7-րդ համերգը:

Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի…

Կապիտալ շինարարության ծրագրեր սպորտի ոլորտում. կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցները

Հոկտեմբերի 11, 2022
Սպորտային լուրեր

Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական…

«Ինքնությունը ձևակերպելու և ազգային ինքնաճանաչման տեսակետից «Մշակը» երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու արդիականությունը». Արա Խզմալյան

Հոկտեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ակադեմիայում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150-ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը,…

Հայտնի են բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները

Հոկտեմբերի 11, 2022
Պաշտոնական

 

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:

 

Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում:

 

Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝

թիվ 46 ավագ դպրոց,
թիվ 57 հիմնական դպրոց,
թիվ 118 ավագ դպրոց,
թիվ 135 հիմնական դպրոց,
թիվ 155 հիմնական…

Վահրամ Դումանյան. «Բոլորիս նպատակը նույնն է՝ մեր երեխաների համար ապահովել որակյալ կրթություն»

Հոկտեմբերի 11, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Վազգեն Գաբրիելյանի, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանի, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի, ԳԱԱ ՊԻ…

Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի աշակերտներին տրամադրում է դասագրքերի գումարների փոխհատուցում

Հոկտեմբերի 11, 2022

ՀՀ սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տրամադրվում է դասագրքերի գումարների ամբողջական փոխհատուցում` պետական բյուջեի միջոցներից: Դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության N 1444-Ն որոշման պահանջների։

Ըստ այդմ` դասագրքերի վարձավճարի աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում սովորող աշակերտները:…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 25-ին

Հոկտեմբերի 11, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը:

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ…

Ուսման վարձի փոխհատուցում քոլեջների և ուսումնարանների ուսանողների համար

Հոկտեմբերի 11, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցման պայմանները:

Առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է.

  • Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին, իսկ հաջորդ…

«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2023 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկ

Հոկտեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2023 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերը:

Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2023 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և…
  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: