ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Օհան Դուրյանի 100-ամյակի հանդիսությունների շարքում ներկայացվել են նրա անունը կրող նամականիշը և արծաթե հուշադրամը

Հոկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի են ունեցել մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշի ներկայացման պաշտոնական արարողությունը և «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի շնորհանդեսը:

Նամականիշը ներկայացնելու միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ…

Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով

Հոկտեմբերի 6, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:

Պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը

Հոկտեմբերի 6, 2022
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:

Առաջնության անցկացման համար կհատկացվի 294 մլն 714 հազար դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու…

Հրապարակվել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևը. այն ուղղորդիչ է ԿԳՄՍՆ առաջիկա գործունեության համար

Հոկտեմբերի 6, 2022
Պաշտոնական

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի քննարկումների արդյունքներով ընդունվել է բանաձև, որի տեքստը հրապարակվել է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Բանաձևն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևում մասնավորապես նշվում է.

«Համատեղ քննարկումներից հետո խորհրդաժողովն արձանագրում է.

  1. Արցախի Հանրապետությունում կրթության և գիտության առկա վիճակը և…

Աշխարհներին, արևներին

Հոկտեմբերի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են ու երբեք չմարող, որովհետև հայրենիքը նրա ստեղծագործության գլխավոր հերոսն է: Նրանցում արտացոլված են ողջ հայության ցավն ու հպարտությունը:

Մասնավորապես (Ամբոխները խելագարված) պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով, այնպես, ինչպես մեր օրերում ժողովուրդը ոտքի է ելել աշխարհակարգի դեմ,…

Բացվել է «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով ՌԴ բուհերի ցուցահանդեսը

Հոկտեմբերի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ԳԱԱ նախագահության բաց տարածքում այսօր կազմակերպել էր «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով ՌԴ բուհերի ցուցահանդեսը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության լայն շրջանակը, մասնավորապես՝ ուսանողական փոխանակման ծրագրերը, կրթության…

«Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մոդելները զուգահեռաբար կգործեն». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գլոբալ նորարարական ֆորումին

Հոկտեմբերի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության աջակցությամբ հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվում է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) Գլոբալ ամենամյա նորարարական ֆորումը (GIF22): Այն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը և անցկացվում 4-րդ անգամ:

Միջոցառման բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխարհահռչակ հայ…

Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Հոկտեմբերի 6, 2022
Սպորտային լուրեր

Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

Շնորհավորելով մանկավարժներին՝ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Դուք մի առանձնահատկություն ունեք՝ աշխատում եք ապագա մարզիկների հետ՝ քաջ գիտակցելով, թե որքան կարևոր է ունենալ կիրթ մարզիկ։…

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձև

Հոկտեմբերի 6, 2022
Սփյուռքի լրատու

2022 թ. օգոստոսի 16-21-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որին մասնակցեցին աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ (անցկացվեցին 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր):

Խորհրդաժողովի…

Մեկնարկում է «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագիրը

Հոկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: