ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Շաբաթօրյակ և ազատ ժամի անցկացում

Հոկտեմբերի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Ուսումնական գործընթացը բնականոն ռիթմի մեջ է և պահանջմունք կար շրջակա միջավայրի բարեկարգման, ուստի նաև աշխատանքակին տրամադրության վերագործարկման։

Այսօր, հոկտեմբերի 15-ին, Տավրուսի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց շաբաթօրյակ։

Համակազմը ոգևորված ու ակտիվորեն մասնակցեց շաբաթօրյակին, մաքրեցին դպրոցի մարզահրապարակը փուշ ու տատասկից, ցախից ու խոտածածկից, իսկ վերջում մաքուր հրապարակում կազմակերպեցին ու անցկացրեցին տարբեր սպորտային խաղեր…

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը

Հոկտեմբերի 17, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ, «Գալյա Նովենց» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-22-ը կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակցի և հյուրի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոների տնօրենների՝ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից,…

Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության պաշտոնական այցը՝ Հայաստան

Հոկտեմբերի 17, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:

Համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ,…

«Հաղթեցինք բոլորս». նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին

Հոկտեմբերի 17, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկա է եղել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության փակման արարողությանն ու պարգևատրել մրցումային վերջին օրը մեդալներ նվաճած մարզիկներին:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մասնակիցներին առաջնության կայացման առթիվ` նշելով, որ միջազգային գործընկերները բարձր են գնահատել Երևանում անցկացված մրցաշարը թե՛…

Երևանում կայացել է աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարած համերգը

Հոկտեմբերի 17, 2022
Մշակութային լուրեր

Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը:

Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք…

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթաց սփյուռքի ուսուցիչների համար

Հոկտեմբերի 17, 2022
Սփյուռքի լրատու

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սփյուռքի ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար  դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է:

Դասընթացը  կմեկնարկի նոյեմբերի 6-ին,իսկ հայտերը կընդունվեն մինչև նոյեմբերի 2-ը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված…

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Իսպանիայում մասնակցում են աշխարհի Մ23 տարեկանների առաջնությանը

Հոկտեմբերի 17, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալու 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս…

Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 17, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ…

Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումները

Հոկտեմբերի 17, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):

Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 17, 2022
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականները բավական հաջող…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: