ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 18, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

«Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս…

Քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մշակութային համագործակցության խորացմանը միտված հարցեր

Հոկտեմբերի 18, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր…

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի մասնակիցների

Հոկտեմբերի 18, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը:

Մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: 1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների համար (2005-2007 թթ. ծնված դպրոցականներ) մրցաշարը կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն հարող տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային…

Կբացվի ցուցահանդես՝ նվիրված Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակին

Հոկտեմբերի 18, 2022
Մշակութային լուրեր

Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակը:

Այդ կապակցությամբ Հայաստանի նկարիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է «Մկրտիչ Սեդրակյանը և իր որդիները» հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու է 100-ից ավելի ստեղծագործություն, որոնցից 15-ը` Հայաստանի ազգային…

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հոկտեմբերի 18, 2022
Սպորտային լուրեր

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Հայ մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մ. 60 կրակոց վարժությունում, խոցելով 582 միավոր, 109 մասնակիցների պայքարում 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում արդեն նա բարելավել է դիրքերն ու հավաքելով…

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 18, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային…

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Հոկտեմբերի 18, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի…

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս են եկել եզրափակիչ

Հոկտեմբերի 18, 2022
Սպորտային լուրեր

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել…

Ավարտվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի առաջին փուլը

Հոկտեմբերի 18, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բյուջետային ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։

Այն նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և երիտասարդների հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար:

Դասընթացն իրականացվում է երեք փուլով. առաջին փուլն ավարտվել է օրերս: Այս տարի դասընթացին մասնակցում է 25…

«Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է նմուշներ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր

Հոկտեմբերի 18, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում կբացվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրության նպատակն է կարևորել վերականգնողական արվեստի դերը, ճանաչելի դարձնել մասնագետ վերականգնողներին` հիմքեր ստեղծելով վերականգնողների մասնագիտական միավորման…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: