ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժամանակիդ շունչը դարձիր

Հոկտեմբերի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր գրադարանավարի օրն է և ամենայն ակնածանքով շնորհավորում ենք ոլորտի աշխատողներին` ի դեմս մեր դպրոցի երկարամյա գրադարանավարուհի Գայանե Հարությունյանի:

Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրահանգով տոնը նվիրվել է Եղիշե Չարենցի 125 ամյակին և շաբաթը հայտարարվել է չարենցյան:

Ահա և դպրոցում բոլորը Չարենց են սերտում, արտասանում, երգում:

Յուրաքանչյուր օր իրեն բնորոշ…

Մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագրից օգտվում է շուրջ 7500 քաղաքացի

Հոկտեմբերի 7, 2022
Պաշտոնական

2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից:

2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ և 2769 դպրոցահասակ սովորող, փոխհատուցվող տրանսպորտային ծառայությունների ծախսը կազմել է 401 մլն 578 հազար…

Ներկայացվել են գրադարանային ոլորտում իրականացվող աշխատանքները

Հոկտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 6-ին «Արմենպրես» գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրադարանավարի օրվան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, ՀՀ Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը ներկայացրել են գրադարանային ոլորտում իրականացված ծրագրերն ու…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 7, 2022
Պաշտոնական

Գրադարանայի՛ն գործի հարգելի աշխատակիցներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից մեր երկրում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ կյանքում և ձեր շնորհակալ գործում:

Կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի է գրադարանավարի դերը: Գրադարանավարի զենքը գիրքն է, այն…

Ցուցահանդես նվիրված՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին

Հոկտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես:

Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում և կգործի շուրջ մեկ ամիս:

Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի…

Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

Հոկտեմբերի 7, 2022
Սպորտային լուրեր

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ,…

Տեղի է ունեցել «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացումը

Հոկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր են:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ մշակույթի…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հոկտեմբերի 6, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ հանդիպմանը քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող…

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

Հոկտեմբերի 6, 2022
Օրվա խորհուրդ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր:

Այս տարի Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայության գրադարաններում կանցկացվեն 100-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:

Ծրագրի նպատակն է՝…

Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հոկտեմբերի 6, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը և Գոհար Մալումյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: