ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հրաշագործ «Ա» հնչյուն-տառը

Հոկտեմբերի 17, 2022
Դպրոցական անցուդարձ

Տավրուսի միջնակարգ դպրոցի առաջին դասարանում սովորում է մեկ աշակերտ` Սոնան։

Այսօր նա առավել մեծ ոգևորությամբ էր եկել դասի։ Նրան էր միացել նաև համագյուղացի Վիկան (դեռ 5 տարեկան)։

Առիթն առավել կարևոր էր` Մեսրոպյան այբուբենի առաջին տառն էին սովորում։

Դասվար Դիաննա Հովհաննիսյանը դասն անցկացրեց հետաքրքիր մատուցումներով։

Դպրոցի տնօրեն Վ.Թորոսյանն ուսումնական պայմաններ ապահովելուց զատ, քաջալերում…

Պարտականությունը բարձրացնում է պատասխանատվությունը

Հոկտեմբերի 17, 2022
Դպրոցական անցուդարձ

Ահա, թե ինչպես են վերանում ամենօրյա վեճերն ու անպտուղ խոսակցությունները դպրոցական առօրյայում, եթե յուրաքանչյուր դասարան ստանձնում է իր հստակ հանձնարարականը հասարակական գործունեության մեջ:

Մեր դպրոցի տնօրենության հրահանգով` ավանդույթի ուժ է ստացել աշակերտական հերթապահությունը, որը բնութագրվում է որպես կարգապահության կանոնակարգման հիմք:

Շաբաթվա պատասխանատուն 7-րդ «բ» դասարանն է, և աշակերտները հենց առաջին…

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն մեր Էրիկը

Հոկտեմբերի 17, 2022
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտ Էրիկ Ղազարյանի մարզական հաջողություններն սկսվել են դեռ մանկապարտեզից: Առաջին հաղթական ձեռքբերումը Էրիկն ունեցավ Հրազդան քաղաքում՝ 24 կգ քաշային կարգում: Դիտարժան և միևնույն ժամանակ դժվար էր Մարտունի քաղաքում երկօրյա՝ 30 կգ քաշայինների մրցաշարը, որտեղ Էրիկն արժանացավ երկու ոսկե մեդալի: Հայաստանում անցկացված…

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

Հոկտեմբերի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը:

Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք նպատակ ունեն հստակեցնելու և կանոնակարգելու նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:

Նախագծով առաջարկվում է…

Շուրջ 500 երիտասարդ կօգտվի Գավառի երիտասարդական կենտրոնից

Հոկտեմբերի 14, 2022
Լուրեր կազմակերպություններից

Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը:

Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի…

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի

Հոկտեմբերի 14, 2022
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 19-րդ մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած հայաստանյան հրատարակիչների մրցանակաբաշխության արարողությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մրցանակակիրներին հաղթանակի կապակցությամբ և ուրախությամբ փաստել վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության ոլորտում նկատելի առաջընթացը:

«Անկախ բոլոր բարդություններից և դժվարություններից՝ գրահրատարակիչները, բնագավառի մասնագետները և պատասխանատուներն…

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

Հոկտեմբերի 14, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:

2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը…

Ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ԵԱ-ում Հայաստանը 23 ներկայացուցիչ կունենա

Հոկտեմբերի 14, 2022
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից:

Մ23 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հանդիպել է եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 14, 2022
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մանրամասները, որը ՀՀ բուհերում սովորողներիս…

Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

Հոկտեմբերի 14, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները:

Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական)…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: