ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

«Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառում

Հուլիսի 7, 2026
Մշակութային լուրեր

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների…

Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը

Հուլիսի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։ Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։

Ընդունելության նոր կարգը ներկայացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների տնօրենների հետ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կայացած հանդիպմանը մասնակցել են ԿՏԱԿ-ի…

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հուլիսի 7, 2026
Մշակութային լուրեր

Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները։ 

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնին այս տարի ներկայացվել են հայտեր 95 երկրից․ մրցութային ծրագրում ընդգրկվել էր 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Փառատոնի հաղթող ֆիլմերն են՝

  • Փառատոնի տնօրենի մրցանակ՝ «Կյանքը շարունակվում է» (ռեժ.՝ Մերի Վարդանյան, Հայաստան)
  • Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիա​յի նախագահի հատուկ…

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

Հուլիսի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին՝ քննարկելու 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման մանրամասները:

Հիշեցնենք, որ  Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր…

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը

Հուլիսի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը:

Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում  ներկայացվելու են առաջարկվող կրթական…

Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

Հուլիսի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ներկայացուցիչները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են Եվրոպայի աշխարհագրություն միջազգային 12-րդ օլիմպիադային և մեկ բրոնզե մեդալ նվաճել: 

Բրոնզե մեդալին արժանացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Դարբինյանը: Հայաստանի թիմում ընդգրկված էին նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և  Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․Շահինյանի…

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Հուլիսի 4, 2026
Լուրեր կազմակերպություններից

Մարզային դպրոցների ենթակայության փոփոխության հարցերի քննարկումները շարունակվում են․ հերթական խոհրդակցությունները տեղի են ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը՝ հստակեցնելով և պարզաբանելով  նախարարության և մարզպետարանների գործառույթները։

Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Հանրակրթության վարչության պետ Թամարա…

Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը

Հուլիսի 4, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն…

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը սպասված կինոտոն է․ այն կանցկացվի հուլիսի 13–19-ը

Հուլիսի 4, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր՝ արդեն 23-րդ անգամ կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Այս տարի 90 երկրից շուրջ 600 հայտ է ներկայացվել, որոնցից փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 13–19-ը. ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Փառատոնի գլխավոր…

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 4, 2026
Սպորտային լուրեր

Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։ 

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը: Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում,…

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…