ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 20, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովի բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ Հայաստանից և սփյուռքից:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ֆորումը հայ արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ «Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում: Արվեստն ու մշակույթը ստեղծվում են նաև այսօր. ներկայում ևս ունենք մեծանուն արվեստագետներ, ստեղծագործողներ, որոնցով, իրավամբ, կարող ենք հպարտանալ: Պետության առաքելությունն ու հանձնառությունն են տաղանդավոր մարդկանց հավաքել մեկ հարթակում՝ միասին քննարկելու կարևոր հարցեր՝ աջակցելով առաջնահերթ ծրագրերին և լավագույն գաղափարներին»:

Խոսելով մշակութային քաղաքականության մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը մատնանշել է պետական աջակցությունը՝ կարևորելով տարբեր մշակութային կառույցների գույքային, նյութատեխնիկական, անհրաժեշտ գործիքներով հագեցվածության ապահովման աշխատանքները: «Ստեղծագործող մարդիկ պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ, հարմարավետ միջավայր, որպեսզի մշակույթի և արվեստի մասին մտածելու ժամանակ ունենան: Պետության հանձնառությունն է՝ ապահովել պայմաններ և միջավայր, որպեսզի մշակույթն ու արվեստը դառնան ինքնաբավ: Ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսավորման նոր մոդելներն ուղղված են ինքնաբավության ապահովմանը: Վստահ եմ՝ սփյուռքի մեր հայրենակիցները շատ մեծ աջակցություն կարող են ցուցաբերել՝ կիսելով իրենց փորձն ու գաղափարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ֆորումին մաղթելով հաջող և արդյունավետ քննարկումներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը տարբեր երկրներում մշտապես ընկալվել է որպես մշակույթի և արվեստի կրող՝ շնորհիվ հայազգի անվանի արվեստագետների. «Մշակույթը միավորում է հայ ժողովրդին՝ անկախ աշխարհագրությունից: Արվեստի և մշակույթի համաժողովի նպատակներից է ամրապնդել այս միասնությունը, ստեղծել համագործակցության նոր կամուրջներ Հայաստանի և սփյուռքի միջև, աջակցել հայ արվեստագետների փոխճանաչելիությանը, խթանել համատեղ նախագծերի իրագործումը, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետների ներգրավմամբ ձևավորել մշակութային քաղաքականության ժամանակակից և համապարփակ օրակարգ մերօրյա իրականության համար»:

Երկօրյա համաժողովը հագեցած էր բազմաոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։ «Մշակութային կրթության հեռանկարները գլոբալ փոխանակումների միջավայրում» թեմայով պանելային քննարկմանը որպես բանախոս մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Քննարկմանն անդրադարձ է եղել մշակութային կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերին, փորձի փոխանակման արդյունավետ մեխանիզմներին, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման հնարավորություններին, ինչպես նաև կրթական գործընթացում կիրառվող նորարարական մոդելներին։

Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 250 հայ արվեստագետների, փորձագետների և ստեղծագործ անհատների աշխարհի տարբեր երկրներից։ Այն միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և, ամենակարևորը, հայկական մշակույթի ու արվեստը միջազգային հարթակներում ներկայացմանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…