Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանն այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որով ազդարարվել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։
Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո:
Մամուլի ասուլիսի բանախոսները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Գյոթե ինստիտուտի դոկտոր Յան-Թագե Քյուհլինգը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը, բեմադրիչ Ջոն Բլոնդելլը և «Հակաուատի» ՀԿ հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանը, ներկայացրել են փառատոնի ծրագիրը:
ԿԳՄՍ տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի 3-րդ մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի գունապնակի հարստացման և ոլորտի զարգացման առումով: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ փառատոնը կրում է «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսը, քանի որ մշակույթն ու խաղաղությունը կարևոր առանցքներ են, և Հայաստանը գնում է դեպի խաղաղություն և ստեղծարարություն՝ մշակութային ողջ ներուժով:
Անդրադառնալով մշակութային կյանքի աշխուժացմանը՝ նախարարի տեղակալը նշել է՝ արձանագրվում է մշակութային կյանքի ակտիվացման որակական փոփոխություն, որը մշակութային ռազմավարության՝ արվեստների և մշակութային կրթության զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունք է:
«Այս տարի փառատոնը ներկայանում է ոչ միայն դիտարժան ներկայացումներով, այլ նաև բացառիկ համագործակցային ծրագրերով։ Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմքում դրված են շատ հետաքրքիր գաղափարներ. փառատոնը հյուրընկալում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ հայաստանյան թատրոնների և թատերախմբերի: Փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն արտերկրի լավագույն թատրոններն ու ներկայացումները: Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Վրաստանի և Թուրքիայի թատերախմբերը, որոնք կհանդիպեն այստեղ՝ Հայաստանը որպես մշակութային խաչմերուկ տարածաշրջանի համար գաղափարի շուրջ։ Քննարկվել են նաև փառատոնը և մշակութային այլ որակյալ նախաձեռնություններ մարզեր տանելու հնարավորությունները՝ հաշվի առնելով մշակութային կյանքի ապակենտրոնացման կարևորությունը: Վերջին տարիներին Սունդուկյան թատրոնը լայն թափով կյանքի է կոչում նոր գաղափարներ՝ թատերական նոր հարթակների ստեղծում, կրթամշակութային ծրագրերի բազմազանություն, համագործակցության ծրագրեր միջազգային, հայաստանյան թատրոնների և մշակութային կազմակերպությունների հետ»,- նշել է Դանիել Դանիելյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին փառատոնի կողքին լինելու համար:
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր֊նախագահ Վարդան Մկրտչյանը, ազդարարելով փառատոնի բացումը, շնորհակալություն է հայտնել փառատոնի բոլոր մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին. «Փառատոնի հիմնական փիլիսոփայությունն այն է, որ հայկական ժամանակակից արվեստը, մասնավորապես՝ թատերական արվեստը, պետք է լինի ոչ միայն հյուրընկալող կողմ, այլև ակտիվ մասնակից»:
Ասուլիսի մյուս բանախոսները ևս կարևորել են փառատոնի անցկացումը և համագործակցության շրջանակում սպասվելիք իրադարձությունները:
Նշենք, որ փառատոնի մեկնարկը կտրվի նոյեմբերի 19-ին «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացությամբ և ցուցահանդեսով, որը լուսանկարների, խոսքի և երաժշտության միջոցով կներկայացնի Ուինսլոու Մարտինի քսանամյա ճամփորդական ուղին Հայաստանում։ «Քեռի Վանյա» և «Լիր արքա» ներկայացումներով հանդես կգա «Լիթ մուն» թատերական ընկերությունը (ԱՄՆ)։ Ծրագրում ընդգրկված է նաև յուրահատուկ ընտանեկան ներկայացում-աշխատարան՝ նախատեսված ութ տարեկանից բարձր արվեստասերների համար։
Այս տարի փառատոնն ունի նաև հատուկ շեշտադրություն՝ նպատակ ունենալով երևանյան հանդիսատեսին հաղորդակից դարձնել Հայաստանից դուրս արարող հայկական թատրոններին, մասնավորապես՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին և Ստամբուլի «Յանկարծ» անկախ թատերախմբին։
Փառատոնը ներկայացնում է նաև համագործակցային ծրագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և Գյոթե ինստիտուտի հետ։ Հայաստանաբնակ պարողները հնարավորություն կունենան աշխատել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոյի հետ և երեքշաբաթյա փորձերից հետո հանդես գալ պարային ներկայացմամբ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Փառատոնին հանդես կգան նաև Սոս Սարգսյան անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։
Երևանյան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոնների համար միջազգայնացման նոր ուղի հարթել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան