ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալների

Հունվարի 19, 2026
Միջազգային լուրեր

ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։

Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ,…

Արտերկրի հեղինակավոր բուհերում ուսում ստացող քաղաքացիները պետք է ունենան մոտիվացիա՝ վերադառնալու և իրենց գիտելիքն ի նպաստ ՀՀ-ի ծառայեցնելու. Ժաննա Անդրեասյան

Հունվարի 19, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս փոփոխությունը հերթական քայլն է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և…

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Հունվարի 19, 2026
Մշակութային լուրեր

Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը:

Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։

Դանիել Երաժիշտը ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու…

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Հունվարի 19, 2026
Լուրեր կազմակերպություններից

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը։

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,…

«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

Հունվարի 16, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:

Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը:

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր…

Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը. հանդիպում գործընկերների հետ

Հունվարի 16, 2026
Լուրեր կազմակերպություններից

Երիտասարդության ոլորտում նախորդ տարվա համագործակցության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև 2026 թվականի նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աջակցության ծրագրի» շրջանակում:

ԿԳՄՍՆ երիտասարդության վարչության պետ Զարա Ասլանյանը շնորհակալություն է հայտնել 2025…

Այց Երևանի թիվ 189 ավագ դպրոց

Հունվարի 15, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանն այսօր չնախատեսված այց են կատարել Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց:

Շրջելով դասասենյակներում՝ նախարարի տեղակալն ու խորհրդականը զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ, ավարտական և միասնական քննությունների նախապատրաստական ընթացքով:

Արաքսիա Սվաջյանին առանձնակի հետաքրքրվել է՝ աշակերտները դասընթացներին…

Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով

Հունվարի 15, 2026
Լուրեր կազմակերպություններից

2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:

Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը…

Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների

Հունվարի 15, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում աշխատանքային գործունեության կազմակերպմանը, կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը, հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ուսուցման գործընթացին վերաբերող այլ հարցերի:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական…

Ժաննա Անդրեասյանն այցելել է ֆուտզալի Հայաստանի հավաքականին

Հունվարի 15, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այսօր հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին և մարզչական շտաբին:

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում:
Ժաննա…

  • Թվային գրագիտություն. ինչպե՞ս դասականը գրականությունը դարձնել «թրենդային»

    Թեմայի հեղինակ՝ manukyanlilit-1@mail.ru

    «Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…

  • Տարրական դպրոց 2026. AI, eTwinning և նորարար ուսուցչի մարտահրավերները

    Թեմայի հեղինակ՝ Syuzanna Sahakyan

    Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…

  • Նորարական տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…

  • Հեռավար ուսուցում․ ժամանակակից կրթության մրցունակ ուղին

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…

  • 21-րդ դարի հմտությունները՝ կրթության նոր առանցքը

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…