ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի է ունեցել «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։
Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, իսկ ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։ Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն:
Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա շնորհակալություն է հայտնել սաներին, կազմակերպիչներին, մանկավարժներին և ծնողներին ծրագրի իրականացման համար. «12 տարի ճանապարհ անցած այս կարևորագույն նախագիծն ընդգրկված է պետական ծրագրերի ցանկում և ստանում է համապատասխան ֆինանսավորում՝ որպես կրթամշակութային առաջնահերթություն։ Մշակույթի ոլորտում խրախուսման, քաջալերման ամբողջ շղթան դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա: Ներդրվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը», ըստ որի՝ պետության կողմից ֆինանսական խրախուսում է տրամադրվում վերոնշյալ գործիչներին, այդ թվում՝ երիտասարդներին: Այն միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Դրամական խրախուսումը հատկացվում է 300.000-900.000 դրամի սահմաններում՝ մեկ տարվա կտրվածքով։ Ունենք նաև ծրագիր, որի միջոցով հնարավոր է վերադարձնել ավիատոմսերի գումարները՝ ստանալով փոխհատուցում։ Այսինքն՝ եթե պատանին մի կարևոր համերգի, միջոցառման պետք է մասնակցի, պետությունը նաև հոգում է ավիատոմսի, իսկ հատուկ դեպքերում նաև հյուրանոցի ծախսերը։ Շարունակելով այս քաղաքականությունը՝ այժմ մենք քննարկում ենք նվաճումներ ունեցող երեխաներին և պատանիներին պետական այլ ծրագրերում ընդգրկելու հնարավորությունները»։
Նրա դիտարկմամբ՝ հեղինակավոր հարթակներում հանդես գալու, մրցանակներ ստանալու գործում պետական ֆինանսական խրախուսումն անչափ կարևոր է, սակայն մեծ է նաև մանկավարժների և ծնողների դերը՝ կայացման դժվարին ճանապարհին պատանիներին ու երիտասարդներին աջակցելու և ոգևորելու առումով:
Գալա համերգին ներկայացվել են տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, առաջընթացը և ծրագրի մասնակիցների ստեղծագործական ու կատարողական ձեռքբերումները։ 2025 թ. համերգային ծրագրում հնչել են հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11–20 տարեկան բացառիկ տաղանդավոր երաժիշտ-կատարողների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարողական հմտությունների խորացմանը և միջազգային ասպարեզում նրանց մրցունակության բարձրացմանը։ 2025 թվականին իրականացվել են անհատական դասընթացներ, վարպետության դասեր, համերգային ելույթներ և մասնագիտական խորհրդատվություն՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին։
Ծրագրում այս տարի ընդգրկված նոր անդամների հաջողությունները փաստում են նախաձեռնության արդյունավետությունն ու դրա շարունակականության կարևորությունը:
Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին, զարգացնել և կատարելագործել նրանց մասնագիտական և բեմական կարողությունները, խրախուսել միջազգային մրցույթներին, փառատոներին և նախագծերին նրանց մասնակցությունը, ձևավորել արդյունավետ հարթակ՝ ոլորտի փորձառու երաժիշտների գիտելիքները սաներին փոխանցելու համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան