Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Samsung» ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն աշխատանքներ է տանում տեսադասերի…
Հոկտեմբերի 5- ին Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը առավոտյան անակնկալ մատուցեց ուսուցիչներին՝ ներկայացնելով ինքնատիպ միջոցառում , որը ջերմացրեց բոլորին, պարգևեց ժպիտ և ուրախություն։
Գնահատելով ուսուցչի վաստակը՝ մեր աշակերտները հոգեթով խոսքերով ու երգով շնորհավորեցին ուսուցչի մասնագիտական տոնը։
Շնորհավոր տոնդ, ուսուցի'չ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրիտանական խորհրդի (ԲԽ) տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Նախարարը շնորհավորել է հյուրերին՝ Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և նշել, որ խորհուրդը մեր երկրում ծավալում է կարևոր գործունեություն, որտեղ կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է…
Ուրասարի հիմնական դպրոցում գործում է DIY խմբակ, որի նպատակը շրջակա միջավայրը աղտոտումից զերծ պահելն ու երեխաներին աշխատանքային հմտություններ սովորեցնելն է: Այս խմբակի շրջանակներում մենք առաջարկում ենք խելամիտ և հասանելի լուծումներ աղբի վերամշակման համար: Պատրաստված իրերը կօգտագործվեն դպրոցի կարիքների համար: Խմբակի հերթական պարապմունքի ժամանակ աշակերտները գետաքարերից պատրաստում են պիտանի իրեր: Շնորհակալություն…
Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
Ուսուցչի օրվա կապակցությամբ ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, նշված էր. «Անգնահատելի է ձեր դերը ոչ…
Վերջերս լույս տեսավ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն և մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլևանյանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատությունը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը հեղինակի հետ:
-Տիկի´ն Շողիկ, վերջերս տպագրվեց Ձեր նոր գիրքը՝ «Հայկական երգերի ժողովածու»: Ի՞նչն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, և ո՞րն է…
Կապանի N13 հիմնական դպրոցում հոկտեմբերի 3-ին կայացավ Մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը` մասնակցությամբ 19 աշակերտի «Ինչպիսին եմ ես. իմ դիմանկարը խմբի աչքերով» թեմայով:Հանդիպման նպատակն էր խաղ-մեթոդիկաներով անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների բացահայտումն ու ինքնաներկայացման կարողությունների ձևավորումը:''Ով ով է'' խաղի օգնությամբ հաջողվեց.
1. բացահայտել անձի առանձին հոգեբանական առանձնահատկությունները,
2. ձևավորել ինքնադիտարկման ու…
Սիրելի ուսուցիչներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:
Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր…
Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։
Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը,…
Ընթերցանությունը մտածողության և մտավոր զարգացման աղբյուրներից մեկն է:
Վ.Ա. Սուխոմլինսկի
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացրեց «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով փառատոն:
Ծրագրի նպատակն էր սաների մոտ զարգացնել ընթերցելու մշակույթ, ամրապնդել սերը ընթերցանության հանդեպ, դեռահասների մոտ ձևավորել գրադարան հաճախելու և ընթերցասրահներից օգտվելու մշակույթ, նպաստել սան-գրադարան…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…