ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սրբուհի Տյուսաբ. Կնոջ դատի հանճարեղ պաշտպան

Նոյեմբերի 4, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 28-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում անսովոր աշխուժություն էր տիրում:

7-9-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին յուրահատուկ միջոցառում՝ նվիրված արևմտահայ գրող, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբին:

Միջոցառման նպատակն էր սովորողներին ծանոթացնել Տյուսաբի կենսագրությանը, գրական-հասարակական գործունեությանը՝ որպես կնոջ ազատագրման դատի պաշտպան: Աշակերտները հանգամանորեն ներկայացրեցին Տյուսաբի կյանքը և գործունեությունը: Բեմականացվեց հատված <<Արաքսիա կամ վարժուհի>> վիպակից:

Հանդիասականներին հմայել էր աշակերտների՝ արևմտահայերենով հնչող գեղեցիկ, անթերի խոսքը:

Միջոցառումը հետաքրքիր էր և ոգևորիչ