ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում նախատեսվում է հեռահաղորդակցային կապ հաստատել և դասեր վարել առցանց ռեժիմով:
2016թ. հոկտեմբերի 28-ին Լոռու մարզում, ԿՏԱԿ-ի աջակցությամբ, կազմակերպվեց առաջին հեռավար փորձնական դասը Վանաձորի Րաֆֆու անվան հ․19 և Փամբակի հիմնական դպրոցների միջև:
Վանաձորի հ․19 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Ոսկանյանն ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանի հետ համատեղ Skype ծրագրի օգնությամբ վարեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ուսուցման հեռավար դաս: Դասին ներկա էին Փամբակի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի չորս աշակերտները և Վանաձորի հ․19 հիմնական դպրոցի 8բ դասարանի աշակերտները: Նախապես կապ է հաստատվել Փամբակի դպրոցի հետ, նրանց ներկայացվել դասի պլանը: Պայմանավորվածության համաձայն` կայացել է դասարանների միջև հանդիպումն առցանց ռեժիմով: Վանաձորի հ․19 դպրոցի ուսուցիչների կողմից նախապես ստեղծված ներկայացումը (սահիկաշարը) ցուցադրվել է Փամբակի դպրոցի աշակերտներին: Դասը ուղեկցվել է հարցադրումներով: Նույն հարցին միաժամանակ պատասխանել են և' Փամբակի դպրոցի աշակերտները, և' Վանաձորի հ․19 դպրոցի աշակերտները, ինչի արդյունքում նախապես պատրաստված ներկայացումը (սահիկաշարը) համալրվել է 2 դպրոցների աշակերտների պատասխաններով: Նույն տնային առաջադրանքը հանձնարարվել է 2 դպրոցների աշակերտներին: Դասին ներկա էր նաև Լոռու մարզի կրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Բարոյանը, ով մեծ գոհունակություն հայտնեց դասի ընթացքի և վարման կարգի մասին:
Վանաձորի Րաֆֆու անվան հ․19 հիմնական դպրոց
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց