ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ա» տառի շնորհանդեսը՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի միջոցառումների շարքում վաղուց իր պատվավոր տեղն է գրավել «Ա» տառի շնորհանդեսը: Այս տարի դպրոցի երկու առաջին դասարանները առանձնահատուկ հնչեղությամբ և առանձնահատուկ մոտեցումով էին պատրաստել իրենց միջոցառումները: Դասվարներ Հարությունյանը և Զաքարյանը կարճ ընթացքում բավականին աշխատանք էին կատարել: Այդ էր ապացուցում երեխաների մշակված, սահուն խոսքը, երգերի գեղեցիկ կատարումները: Երեխաների հնչեցրած խոսքում…

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի հաղթարշավը

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Ռազմամարզական խաղերում առաջատար դիրքեր զբաղեցնելը մեր տղաների համար դարձել է պատվի խնդիր:

Տարածքային փուլում առաջինը, մարզային փուլում դարձյալ առաջինը լինելու հանգամանքը փաստում է հայ ուժի, ամենահաղթ բազկի մասին: Դպրոցի թիմը պարգևատրվեց գավաթով և պատվոգրերով նախազորակոչային և զորակոչային տարիքի ռազմամարզական խաղերի մարզային փուլում առաջին տեղը գրավելու համար:

Նռնակի նետում, ձգումներ, վազք...…

Ֆուտբոլի առաջնություն Գավառի ավագ դպրոցում

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Ֆուտբոլը,որպես սպորտաձև,վաղուց դարձել է Գավառի ավագ դպրոցի առօրյայի անբաժան մասը: Այս անգամ էլ դպրոցում կազմակերպված ֆուտբոլի հերթական առաջնությունում հաղթող ճանաչվեց 12-րդ տնտեսագիտական դասարանի տղաների թիմը` ավագ Նարեկ Գասպարյանի գլխավորությամբ: Մի քանի դիտարժան խաղից հետո փոխանցիկ գավաթը հանձնվեց տղաներին: Լավագույն ֆուտբոլիստ Ճանաչվեց Ռուբեն Շանոյանը, իսկ լավագույն գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գասպարյանը:

Դաս-միջոցառում. «Ա» տառի շնորհանդեսը

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի N3 հիմն. դպրոցի Iբ դասարանում (դասվար Ս. Հովհաննիսյան) տեղի ունեցավ «Ա տառի շնորհանդեսը» խորագրով դաս-միջոցառում, որը նվիրված էր ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին և Մեսրոպյան այբուբենի առաջատարին` Ա-ին:Դասի առաջին մասում ուսուցչուհին ցուցադրեց նախայբեննական շրջանում անցած գիտելիքները `գծապատկերների և նկարների միջոցով ,իսկ երկրորդ մասում երեխաներն արտասանեցին,…

Նախարարը մասնակցել է փորձնական հեռավար առաջին դասընթացին

Հոկտեմբերի 22, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այդ նպատակով այսօր «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին…

Կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 21, 2016
Մշակութային լուրեր

2016 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր`  Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Այս համագործակցության շնորհիվ Հայաստանի ազգային…

Կստորագրվի համագործակցության նոր հուշագիր

Հոկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն…

Բանավեճի մշակույթը հետաքրքրում է երեխաներին

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.5 հիմնական դպրոցը 2016-2017 ուստարում շարունակում է համագործակցել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ և «Երիտասարդները ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում դպրոցում շարունակում է գործել բանավեճի ակումբ` նոր անդամներով` ձևավորված 9-րդ ա և 9-րդ բ դասարանների աշակերտներից:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, կայացավ բանավեճի գործնական դիտարկումը հիմնադրամի կողմից:

Թիմերը կառուցողական ելույթներով բանավիճեցին «ՀՀ-ում…

«Ա» տառի տոնահանդես Կապանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Կապանի համար 1 հիմնական դպրոցի 1ա և 1 բ դասարնների սաները՝ դասվարների նախաձեռնությամբ կազմակերպել էին «Ա» տառի ուսուցմանը նվիրված բաց դաս-տոնահանդես, որին ներկ էին դպրոցի տնօրենը, մանկավարժներ, ծնողներ: Օրը տոնական էր և անմոռանալի...

Դասարանների շքեղ զարդարանքների մեջ առանձնահատուկ էր «Ա» տառը՝ առյուծի, Արարչի, արևի, արքայի, աքաղաղի,…

Իմ 25-ամյա անկախությունը

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

ՀՀ անկախության միամսյակի շրջանակում հոկտեմբերի 7-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանը հանդես եկավ «Ես սիրում եմ իմ երկիրը» գրական-երաժշտական համադրությամբ: Հայրենասիրական տաք բանաստեղծություններն ու երգերը ոգեղենացրին դպրոցական դահլիճը, ոգևորեցին հանդիսատեսին (դրանք միջին դպրոցի աշակերտներն էին) և նրանք էլ երգով ձուլվեցին բեմում կանգնածներին:

Հայրենսիրության ոգին հասավ իր գագաթնակետին, երբ…