2011 թվականից ՌԴ Կրասնոդար երկրամասի Նովոռոսիսկ քաղաքում Ազգերի միասնության տոնի նախաշեմին անցկացվում է «Многоцветие Новороссийска» փառատոնը, որին դպրոցների և մանկապարտեզների սաները ներկայացնում են Նովոռոսիսկում ապրող տարբեր ժողովուրդների էթնիկ մշակույթը, պատմությունը, լեզուն:
2016 թվականի նոյեմբերի 3-ին Նովոռոսիսկ քաղաքի Ռաևսկայա արվարձանի թիվ 6 մանկապարտեզը «Լույս» համահայկական հ/կ կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արև Բալայանի և պարուսույց Հռիփսիմե Բաբայանի անմիջական մասնակցությամբ փառատոնին ներկայացրեց «Душа моя Армения» խորագրով բեմականացումը. մանկապարտեզի փոքրիկ սաները, դուդուկի հոգեպարար մեղեդու ներքո, մարմնավորելով հայոց նախահայր Հայկին ու բռնակալ Բելին, լուսաբանեցին հայ ազգի հաստատումը Արարատի ստորոտին, մանկավարժների և ծնողների մասնակցությամբ՝ ազգային հացի՝ լավաշի թխման ավանդապատումը, փոքրիկների շուրթերին հնչեց ոսկեղենիկ մայրենին , և շուրջպար բռնեց քոչարին: Օտար բեմում հնչեց «Իմ անունը Հայաստան է» երգն, ու ծածանվեց հայոց եռագույնը: Ողջ դահլիճում թևածում էր հակական ոգին, հանդիսականները ջերմորեն ձայնակցում էին և ծափահարում մասնակիցներին: Բեմը զարդարում էին կիրակնօրյա դպրոցի սաների ձեռքերով պատրաստված ազգային զարդանախշերով դեկորացիաները, որոնց մեջ վեր էր խոյանում մեր սուրբ լեռ Արարատը: Լավագույնս ներկայանալու համար ազգային հագուստը սիրով տրամադրել էր «Լույս» համահայակական հ/կ-ը: Բեմականացման բոլոր մասնակիցները՝ թե հայազգի, թե ռուս, հպարտորեն էին ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին:
20 լավագույն ելույթներից հաղթողների շարքում էր Հայաստանը ներկայացնող թիվ 6 մանկապարտեզը:
Արև Բալայան
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց