ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ոսկեծամիկ աշուն» թեմայի ամփոփման դաս Վանաձորի հ.27 դպրոցում

Նոյեմբերի 4, 2016
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Լոռու մարզի ք.Վանաձորի Ղ.Ալիշանի անվան հ․27 հիմնական դպրոցի II ա դասրանում (դասվար Ա.Արամյան) «Ոսկեծամիկ աշուն» թեմայի ամփոփման դաս էր: Դասարանում ուրախ, խայտաբղետ աշնանային մթնոլորտ էր տիրում: Աշակերտները ներկայացրին աշունն իբրև մեղեդի, երբեմն պայծառ, երբեմն թախծոտ, երբեմն օրորոցային, բայց միշտ լուսավոր, լավատեսությամբ լի: Աշունը հանդես եկավ առատաձեռն տատիկի, հարուստ հայրիկի, ներողամիտ պապիկի, սիրառատ մայրիկի տեսքով: Երգեցին, պարեցին, կազմակերպեցին տերևների պարահանդես ու մրգահանդես: Դասարանում զգացվեց աշնան գեղեցկությունը, երեխաների ուրախ ու պայծառ տրամադրությունը: