Գիտելիք ստանալու ամենակարևոր միջոցը թերևս գիրքն է, գրքի ընթերցանությունը:
Գիրքը պետք է ընթերցել հասկանալով, եթե գեղարվեստական գիրք է՝ հերոսների աշխարհով, հերոսների ապրումներով ապրելով, ընթերցած նյութը ինքնուրույն գնահատելով:
«Ընթերցելով դա պետք է ամեն ինչ հիմնավորապես կշռադատես, որպեսզի ընթերցածդ դառնա միս ու արյուն, այն ոչ թե մտնի սոսկ հիշողության մեջ, ինչպես որևէ բառարանի մեջ»,- փիլիսոփայում էր Էրազմ Ռոտերդամցին:
Շատ ու շատ աշակերտներ սիրում են կարդալ, սիրում են դպրոցի գրադարանը, որտեղ հանգրվանում են ընթերցողին կարոտող գրքեր:
Արդեն երրորդ տարին է, ինչ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ մասնակցում են «Զանգակ» հրատարակչության կողմից կազմակերպվող «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրով նախատեսված մրցույթին, հաղթող ճանաչվում՝ պարգևատրվելով պատվոգրերով, շնորհակալագրերով, հավաստագրերով, իսկ դպրոցը՝ շարժական գրադարանով՝ հագեցված երեխաների համար շատ սիրելի ու բացառիկ գրքերով:
2016 թվականին ամռանը ծրագրին մասնակցել են մի շարք աշակերտներ, որոնցից մեկը՝ 7«Գ» դասարանի աշակերտուհի Էլիտա Հովսեփյանը, պարգևատրվել է պատվոգրով և ստացել գլխավոր մրցանակը՝ շարժական փոքրիկ, բայց կախարդական գրադարանը, նրա եղբայրը՝ 5Գ դասարանի աշակերտ Էդուարդ Հովսեփյանը, արժանացել է պատվոգրի, իսկ ինը աշակերտներ «Ամառային ընթերցանություն 2016» մանկապատանեկան ծրագրին մասնակցելու համար ստացել են հավաստագրեր: Մրցանակը, պատվոգրերը և հավաստագրերը երեխաներին հանձնել են դպրոց ժամանած «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչները:
Շնորհավորում ենք մասնակից բոլոր աշակերտներին, նրանց ուսուցիչներին:
Գիրքը ընթերցելը, ընթերցանություն սիրելը մարդու մտավոր զարգացման կարևոր պայմաններից մեկն է:
Մ. Զաքարյան
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց