«Հրաշալի մարդու, մեծ գիտնականի, ասպետ հայի քո կերպարը թանկ ու օրինակելի է բոլորիս համար»
Մարտիրոս Սարյան
Օրերս Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում հերթական բնագիտամաթեմատիկական նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց Երևանի Պետական Համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացված գիտամեթոդական համաժողովին, որը նվիրված էր Արտաշես Շահինյանի ծննդյան 110-ամյակին: Գիտաժողովին նեկա էին ֆիզիկայի ուսուցչուհի Ռ. Գյանջումյանը և մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Սահակյանը:
Ներկայացվեցին գիտաժողում քննարկվող հարցերը և ծրագրերը, Շահինյանի ներդրումը մաթեմատիկայի բնագավառում, նրա կենսագրությունը: Խոսվեց նաև զարմանահրաշ նանոտեխնոլոգիայի և հայերի ունեցած ներդրման մասին այդ բնագավառում:
Գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունից անմիջապես հետո մեկնարկեց գիտամեթոդական համաժողովը, որը ղեկավարում էին ֆ.մ.գ.թ Օ. Միքայելյանը և ֆ.մ.գ.թ., դոցենտ Է. Յուզբաշյան :
Նիստի ժամանակ ներկայացվեց ֆիզիկայում և մաթեմատիկայում առանձին խնդիրների ուսուցման մեթոդների, միջառարկայական կապերի մասին, որոնք ներկայացվել էին գիտաժողովի ժամանակ:
Գիտաժողովները հնարավորություն են տալիս առնչվել համապատասխան մասնագետների հետ, տեղեկանալ նորարարություններին, եղած ձեռքբերումներին, փորձի փոխանակման, որը շատ կարևոր է 21-րդ դարում:
Հրազդանի հ. 7 միջնակարգ դպրոցի
Մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ս. Սահակյան
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Գրականությունը` որպես ազգային ինքնության «ողնաշար» Ինչպե՞ս չդարձնել դասը ձանձրալի քարոզ: Հարգելի´ գործընկերներ, այսօր աշակերտների ինքնագիտակցության ձևավորման հարցում գրականության ուսուցիչը ստանձնել է ամենաբարդ դերը: Մենք պետք է ոչ միայն սովորեցնենք վերլուծել…
Ոչ ֆորմալ կրթությունը ուսուցման այն ձևն է, որը կազմակերպվում է դասական կրթական համակարգից դուրս, սակայն ունի որոշակի նպատակ և ծրագիր: Այն կարող է իրականացվել տարբեր միջավայրերում՝ դասընթացների, սեմինարների, ակումբների, կրթական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց