Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 25-ից 28-ը անցկացվեցին Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ:
Ծրագրի նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել տոների խորհրդին, դեռահասների մոտ ամրապնդել «Բարին միշտ հաղթում է չարին» գաղափարը և զարգացնել սաների ստեղծագործական միտքը: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը համախմբել էր կենտրոնի սաներին, հարակից…
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դեկտեմբերի 25-ից 28-ը Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ Աշոցք, Երազգավորս. Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայնքներում իրականացրեց «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում:
Ծրագրի նպատակն էր համայնքների բնակչությանը հաղորդել տոնական տրամադրություն, ձևավորել համայնքներն ամանորյա զարդարանքներով, զարգացնել երեխաների ճանաչողական հետաքրրքրությունը և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև…
Դեկտեմբերի 22-ին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեմուտի երեկույթ, որին մասնակցում էին VIII և IX դասարանների աշակերտները:
«Լավագույն պարող» անվանակարգում առաջնությունը տրվեց VIIIբ դասարանի աշակերտուհի Մարիամ Սուքիասյանին և IXբ դասարանի աշակերտ Զավեն Սարգսյանին: «Հեքիաթային արքայադուստր» և «Հեքիաթային արքայազն» անվանակարգերում հաղթող ճանաչվեցին Էլեն Շեկոյանն ու Ռուշան Գասպարյանը:
Տիրում էր…
Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն ունի երկու տարվա պատմություն՝ ներառելով համայնքի երեխաներին՝ խթանելով նրանց քաղաքացիական վարքագծի ձևավորմանն և համախմբմանը համայնքի խնդիրների լուծման գործում: Ակումբը ոչ ֆորմալ կրթական միջավայր է և ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և այլ ասպարեզներում երեխաներին տալիս է գիտելիքներ և հզորացնում կարողությունները: Ձեռք բերված գիտելիքները ակումբականները կիրառում են…
Դեկտեմբերի 5-19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական առարկաների օրեր էին, որի շրջանակներում կատարվեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ: Մասնավորապես, ուսուցիչներն իրականացրեցին փորձարարական դասեր, կարդացին հետաքրքիր զեկուցումներ: Հատկապես կարևոր էր սկսնակ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Հայտարարվեց մրցույթ «Երկրաչափական մարմինների կիրառությունը առօրյայում» խորագրով, որին մասնակցեցին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկայացվեցին…
«Երազանք» խորագիրը կրող գողտրիկ միջոցառումը Ամանորի և Սուրբ ծննդյան յուրատեսակ մաղթանք և ջերմ շնորհավորանք էր լույսի շավիղ դարձած սիրելի ուսուցիչներին և ծնողներին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի 5-րդ դասարանի սաների կողմից /դասղեկ Լյուդմիլա Ներսիսյան/։
Ամանորի նախաշեմին երազանքները նոր շունչ են առնում՝ համակելով նոր կյանքի բույրով և նոր թռիչք ու հևք…
Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը և «Կանայք և տեղակատվական հասարակությունը» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների համար կազմակերպեց «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» մրցույթը՝ «Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հնարավորությունները» խորագրով: Մրցույթի անցկացմանը աջակցեցին Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Յունիքոմփ» ընկերությունը, Առաջին բիզնես դպրոցը ՀՀ ում և…
Հարգելի գործընկերներ,
սիրով շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ցանկանում ենք, որ 2018 թվականը լինի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, նոր հաղթանակների ու նվաճումների տարի:
Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայ Օգնության Ֆոնդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը ստորագրել են հուշագիր՝ ներառական կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Հուշագրով մասնավորապես նախատեսվում է ՀՕՖ-ի աջակցությամբ վերանորոգել և վերազինել «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը»:
ԿԳ նախարարը կարևորել է համագործակցության այս մոդելը, երբ հասարակական և…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց