Տավուշի մարզի Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների ԻՄՓԱՔԹ ակումբները, որոնք ունեն մոտ երեք տարվա պատմություն, համայնքներում իրենց ակտիվ գործունեության հերթական արդյունքները արձանագրեցին, իրականացնելով համայնքային նոր ծրագրեր: Ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ գործող ակումբները խորապես ուսումնասիրելով «Առոջնորդություն» կրթական մոդուլը, հանդես եկան որպես համայնքային առաջնորդներ իրենցից կրտսեր երեխաների համար՝ նախաձեռնելով հետաքրքիր, ուսանելի միջոցառումներ: Նշենք, որ ակումբներում ձեռք են բերված գիտելիքները և կարողություններն առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում, լիովին գործածում են իրենց նախաձեռնությունների ընթացքում: Ակումբների նպատակն է նպաստել երեխաների քաղաքացիական ու հասարակական կարողությունների ձևավորմանը: Այգեհովիտի ակումբն իրականացրեց «Բարի գործենք միասին» թվով 5-րդ նախագիծը, որի նպատակն էր ներգրավվել համայնքի մոտ 22 երեխաներին կրթա-մարզական և բնապահպանական նախաձեռնություններում՝ նպաստելով նրանց նույն գաղափարի շուրջ համախմբմանը և բարձրացնել համատեղ գործելու գիտակցումը: Նախագծի շրջանակում կազմակերպվեցին մեկօրյա միջոցառումներ՝ սպորտլանդիա, ժամանցային խաղեր և մշակույթի տան բակում դեկորատիվ ծառերի տնկում: Իսկ Ազատամուտի ակումբը ձեռնարկեց 5- րդ համայնքային ծրագիրը «Մեկ համայնք, մեկ ընտանիք» անվամբ: Այս անգամ ակումբը համագործակցեց ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի հետ: Ծրագրի շրջանակում համայնքի 15 ընտանիքների տրամադրվեց սոցիալական աջակցություն` սննդի տեսքով, իսկ այդ ընատնիքների երեխաների համար կազմակերպվեցին ժամանցային և սպորտային խաղեր, որոնց ավարտին երեխաները ստացան գրենական պիտույքներ։ Ակումբի անդամ, 15 ամյա Էդիտան նախագծի վերաբերյալ նշեց.«Ծրագրի արդյունավետությունը նրանում էր, որ այլոց հանդեպ անտարբեր չլինելու որակներ զարգացրեց մեզանում: Նաև մեզ առաջնորդներ զգացինք, կազմակերպելով շատ երեխաների հետաքրքիր առօրյան, որի կարիքը նրանք ունեին»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ ավելի քան 35 ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն 550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց