ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ շիրակցի գրողներ Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոզա Հովհաննիսյանի ու Լուսինե Աղաջանյանի:
Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում ընդլայնել «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից գրողների…
Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխաներ արդեն երկրորդ տարին է, որ հանդիսանում են երեխաների շահերի պաշտպանության խմբերի անդամներ: Նախորդ տարում երեխաները մասնակցելով մի շարք դասընթացների և գործնական նախաձեռնությունների, իրենց համայնքներում բացահայտեցին որոշ խնդիրներ, որոնք առնչվում են հենց երեխաների շահերի պաշտպանությանը: Խմբերը համագործակցել են նաև որոշում…
Նոյեմբերի 10-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց Համո Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ: Ներկա էին ուսուցիչները, ծնողները: Աշակերտները ներկայացրին Հ. Սահյանի կյանքը, ստեղծագործությունը: Տպավորիչ համարներով գովերգեցին Հ. Սահյանի պոեզիան, ներկայացրին սիրո, բաժանումի և մարդկային անցողիկ կյանքի իմաստավորման թեմաներին վերաբերող, ինչպես նաև նրա պոեզիայի գլխավոր կերպարին՝ Հայաստանին վերաբերող բանաստեղծություններ: Աշակերտները ներկայացան…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության առևտրային և ներդրումային հարցերով վարչապետի հանձնակատար Մարկ Փրիթչարդին և ՀՀ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մշտապես զգացել է Միացյալ Թագավորության…
Կապանի N13հիմնական դպրոցը «Դպրոց-կենտրոնների միության» և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացված «Հայ զինվորը...» խորագրով մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը: Մրցույթի ամփոփումը կայացավ Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում:
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին հատուկ և առաջին կարգի մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն…
Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը աշակերտական խորհրդի «Բարին արա» բարի գործերի հանձնախմբի հետ միասին կազմակերպեց այց Ձորք թաղամասում բնակվող տարեցներին: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին խմորեղեն, քաղցրավենիք (hովանավոր` «Բարեշեն» ԱՁ-ի տնօրեն՝ Սոս Թումանյան):
Աշակերտներն առաջարկեցին նաև իրենց օգնությունը տարեցներին: Սույն այցելությունների նպատակն է, որ…
Հայաստանի բնության պետական թանգարանում «բնակվող» կենդանիները անհամբեր սպասում են Ձեզ՝ միասին բացահայտելու Հայաստանի բնաշխարհի գաղտնիքները:
21-րդ դար, երբ աշխարհը կանգնած է մի շարք բնապահպանական խնդիրների առջև, էլ ավելի արդիական է դառնում բնության պահպանության թեման, և մեծանում է բնապահպանություն քարոզող կառույցների դերն աշխարհում: Այդպիսի կառույց է հանդիսանում «Հայաստանի բնության պետական թանգարանը»,…
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանի առիթով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում կենտրոնի մի շարք երկարամյա աշխատակիցներ արժանացել են ԿԳՆ պարգևների: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը: Շնորհավորելով Գեղարվեստական դաստիարակության…
ՀՀ ԿԳՆ Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս: Պատվավոր հյուրին դպրոցում նախ ներկայացրել են նախնական զինվորական պատրաստության կաբինետը: Տնօրեն Ս. Ազարյանի ուղեկցությամբ Արկադի Տեր-Թադևոսյանը ծանոթացել է նաև դպրոցում ներդրված արհեստագործական հոսքերի՝ ավտոփականագործության կաբինետի ձևավորման աշխատանքներին:
Այնուհետև դպրոցի դահլիճում մանկավարժական և…
Նոյեմբերի 9-ին դպրոցում կայացան ռազմամարզական խաղ-մրցույթներ` նվիրված Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 50-ամյակին: Մասնակցում էին դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, որոնք տարբեր մարզաձևերում դրսեվորեցին իրենց ուժն ու ֆիզիկական պատրաստվածությունը:
Այս միջոցառումը խանդավառություն առաջացրեց աշակերտների շրջանում, անցավ ուրախ տրամադրությամբ:
Կազմակերպիչներ` ռազմագիտության ուսուցիչ Հ.Մեսրոպյան և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հ. Նազարյան:
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց