Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որը երեք տարի է ինչ գործում է համայնքում, մոտ 35 երեխաների համար իրականացրեց նոր ծրագիր «Երեխան անվտանգ և առողջ միջավայրում» խորագրով: Ծրագրի նպատակն էր դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիներին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և հզորացնել կարողություններ գիտելիքները և կարողությունները առողջ և առօրյա վտանգավոր իրավիճակներում ապրելու և օրինակելի վարքագիծ դրսևորելու համար: Ծրագրի շրջանակներում ներկայացվեց երկարատև չոչնչացող աղբի վատ ազդեցությունների վերաբերյալ կրթա-ուսուցողական տեղեկատվական ներկայացում, իսկ գործնական աշխատանքի ընթացքում ակումբականները փոքրիկներին ուսանեցին անպետք պլաստմասե ու այլ իրերից նոր իրեր պատրաստելու մասին: Փոքրիկները հասկացան, որ շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը, որոնք հանգեցնում են միջավայրի որակական վատթարացմանը: Ցուցադրվեցին երեխայի ամենօրյա ճիշտ ու օրինակելի ռեժիմի պահպանում (նաև ձեռքերը մաքուր պահելու մասին)՝ շնորհանդես և բեմականացում երեխայի առօրյա ճիշտ ռեժիմի պահպանման վերաբերյալ: Շատ կաևոր էր նաև դրսում և տանը անվտանգ կենսակերպ վարելու մասին նոր տեղեկատվության մատուցումը: Ցանկացած մարդ պետք է կարողանա կանխատեսել վտանգները, հնարավորության դեպքում խուսափի նրանցից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գործի գրագետ՝ իրավիճակից դուրս գալով նվազագույն կորուստներով: Երեխաները սովորեցին, թե ինչպես պետք է պահպանեն իրենց անվտանգությունը, երբ միայնակ են գտնվում տանը և դրսում, երբ ծնողները նրանց հետ չեն: Օրինակ, երեխաները իմացան, որ եթե անծանոթը իրենց առաջարկում է որևէ տեղ գնալ առանց ծնողների իմացության կամ նվերներ ստանալ անծանոթից, դա կարող է երեխայի անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ: Ծրագրի ավարտին փոքրիկները ստացան տեղեկատվական էջանիշներ և գրքեր:
Ծրագրի փոքրիկ մասնակից, 9-ամյա Գեղամն մեծ ոգևորությամբ մասնակցեց, նշելով. «Ծրագիրն իմ և իմ ընկերների համար շատ օգտակար էր։ Մենք սովորեցինք ինչպես ճիշտ լվանանք մեր ձեռքերը, ինչպես օգտագործենք մեր բակում ընկած պաստմասսե շշերը և դրանցից պատրաստենք, օրինակ, փոքրիկ ծաղկամաններ։ Դրանով մաքուր ենք պահում մեր բակը: Տեղեկատվական էջանիշներ կարդաց նաև իմ եղբայրը»։
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:
ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց