ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված երկրների ներկայացուցիչների տեսակոնֆերանս

Ապրիլի 24, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված 14 երկրների ներկայացուցիչների տեսակոնֆերանսին` նվիրված COVID19 համավարակի խնդիրների շուրջ Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ԵՄ և ասոցացված երկրների համագործակցությանը: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտի այն միջոցառումները, որոնք իրականացվում են իրենց երկրներում COVID19 համավարակով ստեղծված խնդիրներին արձագանքելու նպատակով:
Սարգիս Հայոցյանը տեղեկացրել է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն ծավալող կազմակերպություններից ստացվել են մի շարք առաջարկություններ` ախտահանիչ սարքերի և նյութերի արտադրության, համավարակի դինամիկայի մոդելավորման, սոցիոլոգիական խնդիրների վերլուծության, ռապիդ-թեստերի մշակման, դեղանյութերի սկրինինգի, հարուցիչի մուտացման դինամիկայի, գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների իրականացման վերաբերյալ: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ մոտ 1 մլն եվրո հատկացում է արվել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ՊՇՌ թեստերի արտադրությունը կազմակերպելու նպատակով:
Բոլոր երկրների ներկայացուցիչները և կազմակերպիչները նշել են, որ համավարակին առնչվող հետազոտությունների որակի գրավական կարող է հանդիսանալ ջանքերի մեկտեղումը և արդյունավետ միջազգային համագործակցությունը:
Այս նպատակով Եվրոպական Միության Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում բացվել է Եվրոպական հետազոտական տարածքի Կորոնա պլատֆորմը (European Research Area Corona platform՝ https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/covid-19), որի միջոցով ԵՄ անդամ և ասոցացված պետությունների հետազոտողները և նորարարության ոլորտում գործունեություն ծավալողները կարող են դիմել դրամաշնորհային ծրագրերի։
Հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ ապրիլի 24-26-ը մեկնարկում է EUvsVIRUS հաքաթոնը /https://euvsvirus.org/, որին կարող են մասնակցել ԵՄ և ասոցացված երկրների նորարարական գործունեություն ծավալող անձիք, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Նյութի աղբյուրը. Կրթության, գիտության, մ՛շակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…