ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

Մայիսի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի` մայիսի 3-ին, այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:
Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019թ. դեկտեմբերից:

ԿԳՄՍ նախարարը շրջել է շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի նախկին շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստուգել է համավարակով պայմանավորված անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը նորոգման աշխատանքների կատարման ընթացքում: Հիշեցնենք, որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի N 37 որոշման համաձայն` ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը, որից հետո և մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները:

Նախարար Արայիկ Հարությունյանը հատուկ շեշտել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու և ժամանակին ավարտելու համար:
ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորել է հետևել Պարետի բոլոր ցուցումներին, լինել կարգապահ, պահպանել անվտանգության պարտադիր պայմանները` ապահովել համավարակի ժամանակ աշխատանքի կազմակերպման կանոնները. «Պետք է փաստեմ, որ պահանջները պահպանվում են` աշխատողներին ունեն դիմակներ, կատարվում է ջերմաչափում և այլն»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ` տեղի էր ունեցել հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ծրագրում ընդգրկված բոլոր 8 դպրոցների ընտրությունն իրականացվել է` հիմք ընդունելով սեյսմիկ անվտանգության չափանիշները: Հիմնանորոգվող դպրոցների ցանկը` ստորև.

  • Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում (ավագ դպրոց),
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց,
  • Երջանի թիվ 42 ավագ դպրոց,
  • Երևանի թիվ 142 ավագ դպրոց,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարան,
  • Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…